Ինչու չի կարելի ինքնաթիռում սուրճ պատվիրել․ անսպասելի ավիագաղտնիքներ (լուսանկարներ)
LIFEԵթե հաճախ ինքնաթիռով ճամփորդում եք, պետք է իմանաք մի շարք անսպասելի ավիագաղտնիքներ։ Որոնք են դրանք։
1, Մի օգտվեք ինքնաթիռի ականջակալներից
Որքան էլ տոպրակում լինեն, դեռ չի նշանակում, որ այդ ականջակալները միանգամյա օգտագործման են։ Դրանք թռիչքից հետո մաքրում են ու մյուս ուղեւորներին տալիս։

2, Հրաժարվեք առաջարկվող սուրճից
Պետք է իմանաք, որ սուրճի թեյնիկները ինքնաթիռներում առանձնապես չեն լվանում, առավելագույնը՝ մի թեթեւ ջրով ցայում են։

3, Ինքնաթիռի զուգարանի դռները հեշտորեն դրսից բացվում են
Մի հավատացեք ֆիլմերին, որտեղ բորտ-ուղեկցորդուհիները չեն կարողանում բացել զուգարանի դուռը եւ ստիպված կոտրում են այն։ Իրականում հատուկ ու պարզ մեխանիզմ կա Lavatory գրառման տակ, որի օգնությամբ հեշտ բացվում է փակ դուռը։

4, Թթվածնի դիմակը հերիքում է միայն 12 րոպե
Ինքնաթիռում առկա թթվածնի դիմակի մասին շատ են զգուշացնում, սակայն պետք է իմանալ, որ այն 12 րոպեի համար է միայն նախատեսված։

5, Ճամպրուկների կողպեքները անպետք են
Ճամպրուկների վրա առկա կողպեքները թեեւ նախատեսված են այն պաշտպանելու համար, սակայն բացարձակ անպետք են ու շատ հեշտ բացվում են։

6, Ինչ է տեղի ունենում կենդանիների հետ, որոնց բեռնախցիկ եք տալիս
Ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, 30 տոկոս դեպքերում տնային կենդանիները տագնապի մեջ են հայտնվում հենց ինքնաթիռի բեռնախցիկում հայտնվելու պահին եւ ողջ թռիչքի ընթացքում, դա նրանց համար լուրջ սթրես է։




