Համացանցի հիթը. Ադելը ռեփ է կարդում
VIDEOԵրգչուհի Ադելը Ջեյմս Կորդենի հայտնի շոուում կատարել է Նիկի Մինաժի ռեփ կոմպոզիցիան՝ ոչ ցենզուրային բառապաշարով: Վիդեոն տեղադրվել է YouTube-ում, մի քանի ժամով այն հավաքել է 1,5 միլիոն դիտում, հայտնում է The Daily Mail-ը:
Ադելը մասնակցել է Carpool Karaoke շոուին:
Նա հաղորդավոր Ջեյմս Կորդենի հետ վարել է մեքենա ու ու կատարել նախ՝ իր երգերը, իսկ հետո այլ կատարողների:
Սակայն սյուժեի ամենավառ պահը Ադելի՝ Նիկի Մինաժի կոմպոզիցիայի կատարումն է: Տասներորդ վայրկյանին Կորդեն դիմում է Ադելին՝ խնդրելով ռեփ կարդալ:
«Ես լսել եմ, որ դուք, դա կարող է անակնկալ լինել որոշ երկրպագուների համար, մի քիչ ռեփեր»,- ասում է հաղորդավարը:
Ի պատասխան՝ բրիտանուհին կատարում է Մինաժի Monster-ը:
1
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack
5
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership



