Ինչպես կարող ենք մեր երեխաներին երջանկացնել
LIFEԲազմաթիվ մանրուքներ կան, որոնք մեզ համար նշանակություն չունեն, բայց փոքրիկների համար շատ կարեւոր են: Նրանց ընկալումը շատ ավելի վառ ու զգացմունքային է, մեծի համար հասարակ բանը նրանց համար կարող է բացահայտում լինել: Ահա մի քանի հնարքներ, որոնք կստիպեն փոքրիկներին փայլել երջանկությունից:
1. Մակարոնից վզնոց սարքեք, փոքրիկի պարանոցից կախեք:
2. Հատուկ ձեր երկուսի համար կարգախոս մտածեք, որը կարտաբերեք ամեն անգամ, երբ նա տխուր է:
3. Երեխայի հետ զբոսնելու գնացեք, հենց բուն զբոսնելու:
4. Դպրոցական պայուսակի մեջ թաքուն գեղեցիկ երկտող կամ շոկոլադ դրեք:
5. Նրա հետ համակարգչային խաղեր խաղացեք:
6. Արգելված որեւէ բանը մի անգամ թույլ տվեք:
7. Երեխայի հետ հավասար ատրակցիոններ նստեք ու ուրախացեք:
8. Եթե նեղացել եք, անպայման հաշտվեք:
9. Եթե սենյակում անկարգություն է տիրում, լուռ փակեք դուռը:
10. Հաճախ տարեք տատիկի տուն:
11. Նրա հետ նոր խաղեր բացահայտեք:
12. Տնային կենդանի սկսեք պահել:
13. Մի հարցաքննեք, թողեք` ինքը պատմի:
14. Սեփական ավանդույթ ստեղծեք` օրինակ` կիրակի օրերը տորթ պատրաստելը կամ նման մի բան:
15. Հարցրեք երեխային, թե ինչ կուզեր ձեզանից սովորել:
16. Թույլ տվեք հագնի` ինչ ուզում է:
17. Ընտանեկան ալբոմներ նայեք:
18. Իրար հետ բարձերով կռվեք` կատակով իհարկե:
19. Ձեր հին նամակներն ու նկարները ցույց տվեք երեխային:
20. Հաճախ երեխային շնորհակալություն հայտնեք նրա արած լավ բաների համար:



