Ինչպե՞ս ձայնի միջոցով կառավարել սեփական հույզերը
LIFEՅուրաքանչյուր մարդ իր սեփական տրամադրություն ստեղծողն է և առավել շատ բան կախված է հենց իրենից, այլ ոչ թե դիմացինից: Լավ տրամադրություն ապահովելու համար կարևոր է ոչ միայն ներքին տրամադրվածությունը դրան, այլև, շատերի կարծիքով, նաև սեփական ձայնը:
Մարդ հիմնականում հակված է սեփական վիճակին տալ գնահատական՝ ելնելով իր իսկ ձայնի ելևէջներից: Երջանկություն, լավատեսություն, տխրություն, անվճռականություն, անհանգստություն, հանգստություն. սրանք բոլորը հնարավոր է կառավարել: Իհարկե, դա ոչ միշտ է հաջողվում՝ կախված իրավիճակի և սեփական հոգեբանական վիճակի լրջությունից, բայց հիմնականում այն վերահսկելի է:
Պարզապես խորհուրդ է տրվում տխուր կամ նյարդային ժամանակ հիշել որևէ պայծառ դրվագ ձեր կյանքից և այն պատմել որևէ մեկին: Ձեր ձայնի ուրախ տոնը հաստատ կփոխի ձեր տրամադրությունը:



