Չայնիի ոլորաններին արտակարգ իրավիճակ է
VIDEOՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այս պահին արտակարգ իրավիճակ է Երևան-Սևան մայրուղու Չայնիի ոլորանների հատվածում: Թաց և առատ ձյան պատճառով մեքենաներ են արգելափակվել ճանապարհին, հիմնականում մեծ բեռնատարներ, որոնցից մեկը քիչ առաջ լայնակի փակել էր ճանապարհը: Տեղում ծառայություն են իրականացնում պարեկները, որոնք կանգնեցրել էին երթեւեկությունը, մինչև կարողանան արգելափակումից հանել բեռնատարն ու ճանապարհը ազատել:
Mediahub-ի մեր թղթակիցը ևս այդ ճանապարհին է և հայտնում է, որ թեպետ տեղ-տեղ ճանապարհը սպասարկող տեխնիկա կար, սակայն ճանապարհի մեծ մասը աղ ու ավազով մշակված և մաքրված չէ, ու վտանգավոր է երթևեկելը, այս պատճառով էլ ոլորաններին ամենուր արգելափակված կամ վթարի ենթարկված մեքենաներ կան այս պահին:
Վահե Մակարյան
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



