Մոռացեք սպիների մասին. հեռացրեք դրանք այս բնական միջոցների օգնությամբ (լուսանկարներ)
LIFEՄաշկի վրա կարող են առաջանալ սպիներ տարբեր բաների հետևանքով՝ վնասվածքների, վիրահատությունների, այրվածքների և ներարկումների: Այդ սպիները մնում են ողջ կյանքի ընթացքում և առաջացնում են մարդկանց մոտ էմոցիոնալ, երբեմն նաև ֆիզիկական անհարմարություններ:
Այսօր ձեզ կպատմենք, թե ինչպես կարելի է ազատվել սպիներից (նոր առաջացած, որոնք դեռ սկզբնական շրջանում են գտնվում) բնական միջոցների օգնությամբ:
Ինչպե՞ս հեռացնել սպիները
1 Կիտրոնի հյութ

C վիտամինով հարուստ կիտրոնի հյութը պետք է քսել սպիի վրա: Դա կօգնի կանխել գերաճման գործընթացը, կթուլացնի և ավելի բաց գույն կհաղորդի մաշկին: Օգտագործեք կիտրոնի հյութն ամեն օր՝ մինչ արդյունքը տեսնեք:
2 Ալոե

Սա հիանալի միջոցի է նոր մաշկի առաջացման համար: Ալոեի հյութի մեջ կա մեծ քանակությամբ C և E վիտամիններ, որոնք հակաօքսիդանտներ են հանդիսանում, երիտասարդացնում և բուժում են մաշկը:
3 Ասպիրին
Ասպիրինի երկու հաբ փոշիացրեք, ավելացրեք մեկ կաթիլ ջուր, որպեսզի խիտ մածուկ դառնա: Քսեք սպիի վրա: Երբ մածուկը չորանա, լվացեք ջրով: Կրկնեք այս գործողությունն ամեն օր:
4 Մեղր
Մեղրը սնուցում է մաշկը վիտամիններով, հանքային նյութերով և հակաօքսիդանտներով: Այն խոնավեցնում է սպին, կանխում է մաշկի կոշտացումն ու մուգ գույնի առաջանալը: Մեղրը նաև նպաստում է մաշկի նոր բջիջների առաջացմանը:
5 Խնձորի քացախ

Սա նույնպես փոքրացնում և բաց գույն է հաղորդում սպիներին: Օրական մի քանի անգամ քացախ քսեք սպիի հատվածին:
6 Սխտորի յուղ
Այն կարելի է քսել սովորական սպիների վրա, որպեսզի հետագայում դրանք ավելի չխորանան: Եթե չկարողանաք գտնել այս յուղը, օգտագործեք սխտորից պատրաստված շիլա:
1
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
2
Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference
3
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
4
From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped Up
5
Converse Bank Completes the Placement of EBRD Bonds



