Yerevan, 15.October.2026,
00
:
00
BREAKING


Հունվարի 16-ի աստղագուշակ

LIFE

Խոյ

Խոյերին կարող է սպասվել չնախատեսված հանդիպում, կարճ ուղևորություն կամ ծանոթ թեմայով անձնական բնույթի զրույց: Ծնողների և տարեց մարդկանց հետ տարաձայնությունները չարժե հետաձգել, քանզի այսօր համարձակություն կունենաք շոշափելու ամենաակտուալ և ցավոտ թեմաները: Հնարավոր է ասեք կամ անեք մի բան, ինչն այլ ժամանակ չէիք վճռի: Պաշտպանելով ձեր դիրքերն ու իրավունքները՝ գործնական և կենցաղային հարցերում արժե ապավինել իրավական նորմերին:

Ցուլ

Ցուլերը կարող են դառնալ ուրիշի անզսպվածության վկան: Հնարավոր է ինչ-որ մեկը հարձակվի ձեր համոզմունքների վրա կամ անկողմնակալ արտահայտվի նրանց մասին, ում դուք հարգում եք: Նման անկեղծությունը կարող է վարակիչ լինել, և դուք էլ միանգամայն պարզ և ուղիղ արտահայտվեք: Ուղևորությունների, շփումների, նամակագրությունների մեջ հավանականություն կա չծրագրված իրավիճակների, որոնք կպահանջեն ոչ ստանդարտ արձագանք և սառնասրտություն:

Երկվորյակ

Երկվորյակներին աստղերը խորհուրդ են տալիս զուգակցել արկածախնդրությունն ու ազատության որոնումներն առողջ մտածողության և գիտակցված անվտանգության միջոցների հետ: Արկածների ծարավն այս օրը հետաքրքիր և նույնիսկ անմոռանալի կդարձնի, սակայն միևնույն ժամանակ կարող է ձեզ համար խնդիրներ առաջացնել: Հնարավոր են գժտություններ ընկերների հետ, վեճեր օրենքի ներկայացուցիչների հետ: Հոգեբանորեն ձեզ վրա կարող է ուժեղ ազդել անսպասելի նորությունը:

Խեցգետին

Խեցգետիններին հանգստյան օրերը կարող են անակնկալ մատուցել: Չեզոք և պասիվ Խեցգետիններին այս օրերը ուժ կտան, կդրդեն ինչ-որ բան անելու ոչ այնպես, ինչպես միշտ: Հավանական է ձեզ համար ոչ տիպիկ պահվածք, դյուրաբորբոքություն: Բացառված չէ, որ ստիպված լինեք արհամարհել հանգիստը, քանզի ձեզ այլ ընտրություն չի թողնի սկսած զբաղմունքը: Եռանդուն և ձեռներեց Խեցգետինները ստիպված կլինեն մեկի հետ վիճել, որպեսզի պաշտպանեն ազատության իրավունքը:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ չի տրվում հետաձգել մտահղացումը, այլապես ոգևորությունը վաղն արդեն կարող է վերանալ: Ընդհանուր էնտուզիազմի ֆոնին բացառված չեն հուսահատության, անհամբերության րոպեները: Հնարավոր են անակնկալներ ճանապարհին: Որպեսզի թանկարժեք ժամանակը չծախսեք մանր վերանորոգման վրա, արժե նախապես կարգի բերել կապի և փոխադրման միջոցները: Խոչընդոտները հաղթահարելը հեշտ կլինի, եթե ձեզ աջակցում է մտերիմ անձնավորությունը:

Կույս

Շատ Կույսեր այսօր կենթարկվեն էմոցիաների պոռթկումներին, հեշտությամբ կգնան ինքնաբերական արկածախնդրությունների: Ցանկալիին հասնելու համար անհրաժեշտ է որսալ հոգեկան, ֆիզիկական կամ ինտելեկտուալ վերելքի րոպեները: Անհրաժեշտ տրամադրությամբ կկարողանաք կարճ ժամանակում գլուխ հանել ամենաանսովոր առաջադրանքից: Յուրօրինակ մտածողություն պետք կգա համակարգչի մասնագետներին, ծրագրավորողներին, խաղեր արտադրողներին:

Կշեռք

Կշեռքներին լարված պահեր են սպասվում: Հնարավոր է հարաբերությունների սրում ընտանիքում, ամուսնության, ընկերության մեջ: Ամուր միություններում հնարավորություն կլինի արտահայտելու յուրօրինակ գաղափարներ, անկեղծ և առանց ավելորդ զգացմունքների խոսել ցավոտ թեմաների մասին, քննարկել նորությունները, շտկել ծրագրերը: Եթե հարաբերություններն ամուր հիմք չունեն, անտեղի ասած բառը կարող է անկառուցողական զգացմունքներ առաջացնել:

Կարիճ

Կարիճների համար հանգստյան օրերը կարող են ծրագրվածով չսկսվել: Ռոմանտիկ հանդիպումն ավելի լավ է թողնել վաղվան: Այս օրերը կարող եք անցկացնել ոչ այնտեղ, ուր հույս ունեիք, կամ ռեժիմով, որը ձեզ հատուկ չէ: Կարող է ուշադրություն պահանջել համակարգիչը կամ այլ էլեկտրոնիկա: Հնարավոր է նետվեք օգնության արտակարգ իրավիճակում հայտնված ընկերոջը կամ ազգականին: Անակնկալ կարող է մատուցել ընտանի կենդանին:

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ չի տրվում դավաճանել ընդունված ծրագրին, անձնական ճաշակներին կամ սկզբունքներին, եթե ինչ-որ բան այնպես չի ստացվում: Այս օրը պահանջում է հնարամտություն, օպերատիվություն, մարտավարության արագ շտկում, սակայն ռազմավարությունը պետք է նախկինը մնա: Պահպանելով տոկունություն՝ կստանաք ցանկալին: Նյարդայնությունը կբերի ուժերի անիմաստ վատնման, իսկ արդյունքը կարող է անբավարար որակի լինել:

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար օրը բարդ է, սակայն շատ բան կախված է առաջնայնությունների որոշումից: Եթե ամեն ինչ չափազանց անձնական եք ընդունում, փնտրում եք հարմարավետություն, ուզում եք ցանկությունների անմիջապես կատարում, ձեր գործը հեշտ չի լինի: Բացառված չէ, որ տհաճ անակնկալ սպասվի հենց ձեր տանը: Իրադարձություններին ավելի հանգիստ արձագանքելուն կօգնի երկարաժամկետ նպատակների գիտակցումը:

Ջրհոս

Ճանապարհային պատահարները, կապի կամ այլ խափանումները Ջրհոսներին չեն խանգարի կյանքին դրական նայել: Այս օրերի արկածները կարող են ձեզ ժամանակավոր անհանգստություն պատճառել, սակայն ընդհանուր առմամբ միայն կհաստատեն, որ ճիշտ ուղու վրա եք: Մեծ նշանակություն ունի համախոհների հետ շփումը: Եթե այդպիսիք կան, չարժե դուրս գալ ընկերախմբի շրջանակներից: Վիճել, խաղալ, նորությունները քննարկել այսօր արժե միմիայն իսկական ընկերների հետ:

Ձկներ

Ձկներին օգտակար կլինի տեղեկանալ գործողությունների ծրագրին, ճշտել իրենց հետաքրքրող ատյանների ժամանակացույցները: Նման շրջահայեցությունը կօգնի նվազագույնի հասցնել անակնկալները, կանոնավորել ծախսերը, ավելի արագ և արդյունավետ շտկել ընթացիկ ծրագրերը: Անցանկալի է գնել կապի միջոցներ, էլեկտրոնիկա, համակարգիչ: Լավագույն պահը չէ խորհրդատվությունների, պայմանավորվածությունների, փաստաթղթերի հետ աշխատանքի համար:

Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League