Yerevan, 23.October.2026,
00
:
00
BREAKING


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ամանորյա ուղերձը

VIDEO

Սիրելի՛ երևանցիներ,

շուտով հրաժեշտ կտանք 2023 թվականին, որը, վերջին տարիների ոգուն համահունչ, ուներ մարտահրավերների ու փորձությունների իր բաժինը։ Միևնույն ժամանակ այս տարին աշխատանքի և ծրագրերի տարի էր։

Մեծ թափով ընթանում են Երևանի մանկապարտեզների վերակառուցման և վերանորոգման ծրագրերը։ 2023-ին հազարավոր մանուկներ արդեն հաճախել են լիովին նոր նախակրթական միջավայր։ Այս աշխատանքները շարունակվելու են նաև 2024 և 2025 թվականներին, մինչև մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզները չունենան մեր երեխաներին իրենց հարկի տակ ընդունելու բարձր մակարդակի պայմաններ։

Թերևս երևանցիներին ամենաշատ հուզող հարցը մայրաքաղաքի տրանսպորտային բարեփոխումների հարցն է։ Սա քաղաքի խոշորագույն ծրագրերից է, որի բազմաշերտ բաղադրիչները այս կամ այն կերպ առնչվում են մեր քաղաքի յուրաքանչյուր բնակչին։ Տրանսպորտային բարեփոխումը փոխկապակցվում է ճանապարհային ինֆրակառուցվածքին, մայրաքաղաքի ընդհանուր էկոլոգիական ֆոնին և առաջնային ազդեցություն ունի Երևանում կյանքի որակի և դրա էական բարելավման վրա։

Տրանսպորտային բարեփոխումների շրջանակում արդեն իսկ իրականացվել են մեծ ծավալի ճանապարհաշինական և վերանորոգման աշխատանքներ, որոնք այլևս իրականացվում են նախագծային հիմքով և նոր որակով։ Այս տարի նաև առաջին անգամ մայրաքաղաքի ավտոբուսային պարկը շեշտակի համալրում է ունեցել բարձրակարգ ավտոբուսներով և տրոլեյբուսներով, որոնց շահագործումը մեր քաղաքում ուղևորափոխադրման որակի բարձրացման սկիզբն է միայն։ Սպասվող նոր շարժակազմերի ներդրմանը զուգահեռ 2024 թվականին կավելանան հանրային տրանսպորտին հատկացվող երթևեկելի գծերը, կգործարկվի վճարովի ավտոկայանատեղիների նոր համակարգը, որը լայն քննարկումների առարկա դարձավ հատկապես մեր քաղաքի վարորդների շրջանում։ Այստեղ կնշեմ միայն, որ բացառապեսհամակարգային լուծումներն են ի զորու բերել մեզ էական բարեփոխումների։ Հանրային շահը միշտ առաջնահերթ է, հետևաբար մեր քաղաքի բնակիչներից ակնկալում եմ կամային մոտեցում և աջակցություն Երևանը ապահով և հարմարավետ քաղաք դարձնելու մեր ընդհանուր ճանապարհին։

Սիրելի՛ հայրենակիցներ,

2023 թվականին երևանցիների և նաև ողջ հայ ժողովրդի միտքն ու հայացքն ուղղված էր դեպի մեր արցախցի քույրերն ու եղբայրները, ովքեր դեռ նախորդ տարեվերջին ենթարկվեցին նախ երկարատև պաշարման, ապա բռնի տեղահանման ծանրագույն փորձությանը։ Մեր հայրենակիցների համար այս դժվար պահին կարևոր էր և կարևոր է ստանալ մեր բոլորիս անկեղծ սերը, սփոփանքը, բայց առաջին հերթին եղբայրական անմնացորդ աջակցությունը։

 

Երևանը, որպես Հայաստանի Հանրապետության ամենախոշոր համայնք, ունենալով անհրաժեշտ ռեսուրսներ, պետական պատկան մարմինների հետ համատեղ իրականացրեց տասնյակ հազարավոր արցախցիների տեղափոխումը։ Արդյունքում ավելի քան 9,000 արցախցի ընտանիք (շուրջ 45,000 քաղաքացի) հանգրվանեց մայրաքաղաքում։ Երևանի քաղաքապետարանն այժմ մշակում և իրականացնում է ծրագրեր, որոնք կոչված են նպաստելու Երևանում արցախցիների կեցության, կրթության և զբաղվածության հարցերը լուծելուն։ Մի շարք արցախցի մասնագետներ արդեն իսկ համալրել են Երևանի քաղաքապետարանի ենթակա կառույցներում առկա թափուր հաստիքները, և այս գործընթացը շարունակական բնույթ է կրելու։

Իմ և երևանցիների անունից երախտապարտությունս եմ հայտնում մեր արցախցի հայրենակիցներին տասնամյակներ շարունակ ազգային պայքարի առաջամարտիկները լինելու համար։ Նաև շնորհակալ եմ և ողջունում եմ ձեզ Երևանը արցախյան հարուստ բարբառով հարստացնելու համար։ Հատուկ ուզում եմ շեշտել, որ դուք՝ սիրելի արցախցիներ, մշտապես զգալու եք Երևան համայքնի ուշադրությունն ու հոգատարությունը։

Սիրելի՛ համաքաղաքացիներ,

2023 թվականը երևանցիների համար աչքի ընկավ նաև մայրաքաղաքում քաղաքական ընտրությունների անցկացմամբ։ Երկրում առկա մարտահրավերների համատեքստում ընթացող նախընտրական գործընթացների և սեպտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքում ձևավորվեց Երևանի պատմության ամենամրցակցային ավագանին։ Մրցակցությունը մշտապես գործում է ի շահ քաղաքացու, հետևաբար մեր պարտքն է քննադատական, համագործակցային, բայց և առաջին հերթին կամային աշխատանքով արդարացնել ոչ միայն այսօր ընտրելու իրավունք ունեցող երևանցիների, այլև այսօր մանկապարտեզ հաճախող և դպրոցահասակ ապագա հասուն քաղաքացիների սպասելիքները։

Սիրելի՛ երևանցիներ,

Թող գալիք տարին ջերմությամբ և ուրախությամբ պարուրի ձեզ, ձեր երեխաներին, բոլոր հարազատներին և սիրելիներին։ Մաղթում եմ բոլորիս խաղաղության, նվաճումների և վերելքների տարի։

 

Շնորհավոր ԱՄԱՆՈՐ

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'