7 խորհուրդ՝ օծանելիքի բույրի պահպանումը երկարաձգելու համար
LIFEՕծանելիք օգտագործելիս շատ կարևոր է, որ դրա բույրը երկար պահպանվի: Կիրառեք այս հնարքները և ձեր օծանելիքի բույրը կպահպանվի ամբողջ օրը:
1. Հարկավոր է օծանելիքը ցանել ոչ թե պատահական տեղ, այլ մարմնի այն տեղերը, որտեղ բույրը կպահպանվի: Օրինակ դաստակների ներքին մասը, արմունկները, ականջների հետևը, ծնկերը:
2. Մի խառնեք տարբեր օծանելիքները: Մեկ օրում օգտվեք միայն մեկ օծանելիքից:
3. Մազերը մաշկի նման լավ են պահում բույրը: Ցանեք օծանելիքը մազերի վրա, բայց 20-30 սմ տարածությունից: Մեկ այլ տարբերակ է, մեկ կաթիլ օծանելիք քսել սանրի վրա: Այդ դեպքում մազերի լաքից օգտվել այլևս պետք չէ:
4. Օգտագործեք օծանելիքը տնից դուրս գալուց 30-40 րոպե առաջ, երբ նոր ես սկսում հագնվել:
5. Պետք չէ օծանելիքը ցանել զգեստի վրա, նրանց վրա մնում է միայն ամենաուժեղ բույրը և հետո այն փոխելը դժվար կլինի:
6. Մարմնի վրա մի քանի կաթիլ վազելին քսեք և դրա վրա ցանեք ձեր օծանելիքը: Այդպես օծանելիքի բույն ավելի երկար կմնա և չի ներթափանցի մաշկ:
7. Բույրի «կյանքը» երկարացնելու համար պետք չէ ֆաբտաստիկ քայլեր անել: Քեզ կարող է թվալ, թե բույրը թույլ է, բայց շրջապատի մարդիկ այն շատ լավ են զգում:
Այս հնարքները կիրառելով, դուք ոչ միայն կերկարացնեք բույրի պահպանման ժամանակը, այլ նաև ձեզ ավելի վստահ կզգաք:



