Ինչպե՞ս պահպանել կենսական էներգիան
LIFEԽորհուրդ ենք տալիս կատարել այս կետերից գոնե մի քանիսն ինչքան հնարավոր է շուտ.
1.Դեն նետել բոլոր անպետք իրերը
2.Դեն նետել հին և անպետք հագուստները
3.Մեկ օր անցկացնել առանց համացանցից օգտվելու
4.Մեկ օր էլ՝ առանց համակարգչի և հեռախոսի (կամ գոնե նվազագույնի հասցնել դրանցից օգտվելը)
5.Վերցնել թուղթն ու գրիչը և թվարկելով գրի առնել ըստ ձեզ՝ ձեր 20 առավելությունները
6.Գեղեցիկ բանաստեղծություններ կարդալ
7.Գտնել արվեստի հետ առնչվող ինչ-որ հոբբի և նվիրվել դրան
8.Փորձել պատրաստել սովորել
9.Ինչ-որ մեկին ինչ-որ բան նվիրել՝ առանց պատճառի
10.Ուղղակի զբոսնել գրախանութում
11.Որևէ իրի հավաքածու ստեղծել (գրիչների, տիկնիկների, խաղալիք ավտոմեքենաների, մետաղադրամների և այլն)
12.Կերակրել փողոցային կենդանիներին
13.Ձեզ համար անպետք, բայց որևէ մեկի համար օգտակար իրերը նվիրել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն
14.Ինչ-որ կազմակերպությունում որոշ ժամանակով կամավոր դառնալ:



