Yerevan, 30.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նիկոլ Փաշինյանի «սահմանադրական ռևոլյուցիաները». Բանակը չպետք է անվտանգություն ապահովի

SOCIETY

Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին Արդարադատության նախարարությունում հայտարարել է, որ Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի:

 «Առաջինը, որ ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, մենք ինչքան էլ այդ խնդիրը փորձենք այլ ձևերով լուծել, Հայաստանի Հանրապետությունը, ի վերջո, պետք է ունենա Սահմանադրություն, որը կասկածի տեղիք չտվող քվեարկության արդյունքներով ընդունվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից: Սա էլ է լեգիտիմության հետ կապված, իմիջիայլոց, կարևոր շեշտադրում: Երկրորդը՝ մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 27-ին թուրքական «Անադոլու» գործակալությանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է նոր Սահմանադրություն ունենա, քանի որ ՀՀ գործող սահմանադրությունը Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ է պարունակում, դրանից պետք է հրաժարվել: Իհարկե, նաև Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ Հայաստանը չպետք է առաջ քաշի:

«Հայաստանը պետք է ճիշտ ընկալի նոր ձևավորված իրականությունը և քայլեր ձեռնարկի այդ իրականությանը համապատասխան»,- շեշտել էր Ալիևը՝ հավելելով, որ միայն այդ դեպքում կարող է տարածաշրջանում լայնամասշտաբ համագործակցություն լինել:

Այս ընթացքում ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ Փաշինյանին հիշեցրել է իր այս պահանջի անհրաժեշտության մասին, ինչի մասին 168.am-ը գրել է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է պնդել ՀՀ սահմանադրությունը փոխելու կամ նորը մշակելու անհրաժեշտությունը:

Մասնավորապես, 2023 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին ասել էր. 

«Փաշինյանը հայտարարում է, որ ճանաչում է 1991-ի տարածքային ամբողջականությունը: Լավ: Բայց 1991-ին Հայաստանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, քանի որ ուղղում է եղել, որով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ըստ էության, ճանաչվել է Ղարաբաղի հետ միասին: Երկրորդ՝ ՀՀ սահմանադրության համաձայն՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար իրավական հիմք գոյություն չունի (В 1991 году она не признала территориальную целостность Азербайджана, поскольку у Армении была поправка, в которой указывалось, что они признают территориальную целостность Армении вместе с Карабахом. Во-вторых, юридических оснований подписывать мирное соглашение не существует, согласно конституции Армении):

Ավելի վաղ մեկ այլ առիթով ադրբեջանցի դիվանագետը շեշտել էր, որ «Ալմաաթյան հռչակագրում ամրագրված չէ այս կամ այն սահմանի որևէ կոորդինատ»:

Իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև դելիմիտացիայի գործընթացը պետք է տեղի ունենա 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա:

ՀՀ սահմանադրության փոփոխության մասին մեկ անդրադարձ էլ արվել էր 2023 թվականի դեկտեմբերին: Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկում հրապարակված հոդվածից և դրանում ներառված փորձագետների տեսակետներից կարելի էր ենթադրել, որ Ադրբեջանը թեև չի հրաժարվում ՀՀ սահմանադրությունը փոխելու «պահանջից», բայց դրա հետ կապված որոշակի վախեր ունի այս պահի դրությամբ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հնարավոր ներքին սպառնալիքների առումով:

Մասնավորապես, մի կողմից՝ ադրբեջանցի հոդվածագիրն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման և ՀՀ տարածքային ամբողջականության հաստատման համատեքստում գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը պետք է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե նախաձեռնի, որին, չգիտես՝ ինչու, չի գնում՝ առաջ բերելով մտահոգություններ, թե հնարավոր է՝ մի օր ՀՀ հաջորդ իշխանությունները հրաժարվեն Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս:

Մյուս կողմից՝ ուկրաինացի վերլուծաբան Օլեգ Կուպչիկի միջոցով գեներացրել էր միտքը, թե ՀՀ սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու համար հանրաքվեի գաղափարը կարող է օգտագործվել Կրեմլի կողմից, ավելին՝ բարենպաստ պայմաններ ստեղծել նոր և թեժ բողոքի ակցիաների համար: Ուստի, ըստ Կուպչիկի, Փաշինյանը չպետք է շտապի հանրաքվեի անցկացման հարցում:

Վերլուծաբանն այս համատեքստում նշում է, որ ՀՀ կառավարության արևմտամետ քաղաքական կուրսը, ըստ էության, ձեռնտու է Ադրբեջանին, իսկ ՀՀ ղեկավարության մեջ ռուսամետ գործիչների հայտնվելը կարող է հանգեցնել ռևանշիստական քաղաքականության՝ տարածքային նկրտումների առումով:

Ադրբեջանական լրատվամիջոցի հոդվածում հիշատակվել էր 1990 թվականի օգոստոսի 23-ի ՀՀ անկախության մասին հռչակագիրը և 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստան-Արցախ վերամիավորման ակտը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարեդարձի առիթով իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել էր. 

«Հռչակագրի տեքստի քննական վերլուծությունն ի ցույց է դնում, որ մենք ի վերջո ընտրել ենք այնպիսի խոսույթ և բովանդակություն, որի հիմքում դրված է մեզ Խորհրդային Միության մաս դարձրած բանաձևը. խոսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խոսույթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր պահելու մեր հարևանների հետ:

Անկախության հռչակագրով մենք հռչակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու ուղեգիծը, բայց և փակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու մեր բոլոր ճանապարհները, ասել է թե՝ 20-րդ դարավերջին ընդունված Անկախության հռչակագրով որդեգրեցինք մի բանաձև, որը 20-րդ դարասկզբին մեզ արդեն իսկ բերել էր անկախության կորստի:

Հիմա մենք չգիտենք, վստահաբար չենք կարող ասել, թե ինչպիսին կլինեին և ինչի կհանգեցնեին մյուս ճանապարհները, բայց արդեն իսկ անցած ճանապարհը վերլուծելն ու հասկանալը մեր պատմական պարտքն է: 2018 թվականին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց առաջ և դրանից հետո Հայաստանի անկախության Հռչակագրին վերաբերվել եմ ինչպես «աստվածաշնչյան ուղերձի», մինչդեռ Հռչակագիրը որքան էլ հիմնարար փաստաթուղթ է, կարիք ուներ և կարիք ունի խորը քննության, որովհետև, այնուամենայնիվ, քաղաքական փաստաթուղթ է, սրանից բխող բոլոր հետևություններով: Եվ հիմա, անկախության Հռչակագրի 33-րդ տարեդարձի օրն ուզում եմ ընդգծել, որ մեր կառավարության որդեգրած խաղաղության օրակարգը՝ անկախության օրակարգն է, որովհետև եթե ունենանք խաղաղություն, կունենանք անկախություն: Քանի դեռ չունենք խաղաղություն, ԽՍՀՄ ուրվականը թևածելու է մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում»:

Ի դեպ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի հերթական նիստի ժամանակ Փաշինյանը հաստատել է վերևի պնդումը, որ Ադրբեջանն իրենից լրացուցիչ երաշխիքներ է ուզում, որ թաքցրած տարածքային պահանջներ և նկրտումներ չունենանք, «որովհետև դիվանագիտական տեքստերը իրենք միշտ տարբեր շրջադարձեր, ենթատեքստեր և տողատակեր են ունենում»:

Այսինքն, Ալիևը հստակ պահանջ է դրել, որ Փաշինյանը չպահանջի նաև 2021-2022 թվականներին ՀՀ ինքնիշխան տարածքներից Ադրբեջանի զորքի դուրսբերո՞ւմը, քանի որ Ալիևը հստակ հայտարարել է՝ դուրս չեն գալու: Հայաստանը պիտի համակերպվի՞ սրան, մյուս կողմից՝ ադրբեջանական կողմը շարունակելու է մեր նկատմամբ տարածքային պահանջները: Եվ այս ամենը Փաշինյանն անվանում է առկա աշխարհաքաղաքական իրողություններին համահունչ գործելաոճ: Սա ստիպում է ասել, որ եթե մինչ այսօր դեռ ենթադրությունների մակարդակով կարող էինք ասել, որ ՀՀ անկախության հետ կապված հռչակագրային և սահմանադրական փոփոխությունների հարցում Նիկոլ Փաշինյանի և Ալիևի դիրքորոշումները համընկնում են, ապա այսօր ոչ միայն սա հստակ կարող ենք ասել, այլ նաև, որ կոնկրետ պահանջ կա Նիկոլ Փաշինյանին՝ խաղաղության պայմանագրի ստորագրման տրամաբանության մեջ: Փաշինյանն այն ստորագրելու լեգիտիմ իրավունք պիտի ձեռք բերի, որին և գնում է:

Այս համատեքստում մի քանի հիշեցում անենք, թե Փաշինյանն ինչով էր մինչ այս պայմանավորում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը, և թե ոնց է ժամանակի ընթացքում փոխվել դրա շարժառիթն ու նպատակը:

Փաշինյանի՝ սահմանադրություն փոխելու մտադրությունների և շարժառիթների ռևոլյուցիան

2018, օգոստոսի 17- Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին, հայտարարել էր

«Մարդիկ շարունակում են չհասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում, բայց քանի որ չեն հասկանում, թե ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում, մենք կանենք հետևյալը. մենք կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ, որի իմաստը կլինի հետևյալը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլև խորհրդարանն ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին: Եվ ուրեմն, այդ փոփոխությունները պետք է ընդունի այդ նույն խորհրդարանը, ինչը տեղի կունենա միայն մի պայմանով, երբ դուք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներդ, դա ձևակերպեք ձեր կողմից՝ որպես հստակ պահանջ: Երբ դուք ձևակերպեք, մենք կապահովենք դրա իրականացումը խորհրդարանում»:

2019, մարտի 19– Լրագրողների հետ հանդիպմանը խոսելով սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին, Փաշինյանը նշել էր, որ սահմանադրական փոփոխությունների շուրջ որոշակի քննարկումներ կան: Նա անդրադարձել էր նաև կառավարման համակարգը փոխելու և նախագահական կառավարման մոդելի անցնելու կարծիքներին:

«Գիտեմ, որ կան քննարկումներ, որ խորհրդարանական կառավարման համակարգը հետ փոխենք նախագահականի: Ես այն կարծիքին չեմ, որ մենք նման անհրաժեշտության առաջ ենք կանգնած: Պետք է հասկանանք՝ այս համակարգն իրենից ինչ էր ներկայացնում, հետո հետևություններ անենք: Մենք կառավարման համակարգը փոխելու անհրաժեշտություն չունենք, քանի դեռ դրա վերաբերյալ չունենք կոնկրետ փաստարկներ: Մենք ավելի շատ տնտեսական հեղափոխության վրա պետք է կենտրոնանանք, քան՝ սահմանադրական փոփոխությունների»,- ընդգծել էր նա:

2019, մայիս 20- Կառավարությունում դատաիրավական համակարգին վերաբերող խորհրդակցության ժամանակ Փաշինյանն ասել էր.

«Ազգային ժողովում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք՝ մեր երկրի համար կենսական այս օրակարգը կյանքի կոչելու և Հայաստանում իրապես, երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար: Եթե սրա համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, մենք պետք է գնանք նաև այդ քայլին, եթե պետք լինի դա անել համաժողովրդական հանրաքվեով, մենք պետք է գնանք նաև նման լուծումների»:

Այնուհետև նա շարունակել էր.

«Հայաստանի սահմանադրության ոչ փոփոխելի երկրորդ հոդվածը հստակ արձանագրում է. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»: Հետևաբար, երկրում չի կարող գոյություն ունենալ իշխանություն, այդ թվում՝ դատական, որ չի ներկայացնում ժողովրդին, որի իշխանությունը չի բխում ժողովրդից»:

2019, հուլիս 17- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների հարցի մասին խոսելիս՝ նշել էր.

«Ճիշտ չեմ համարում, որ սահմանադրությունները երկրում հաճախակի փոխվեն, և նաև կարծում եմ, որ խորհրդարանական կառավարման համակարգը պետք է շանս ստանա Հայաստանում, որպեսզի մենք հասկանանք՝ ինչ համակարգ է սա»:

Այնուհետև Փաշինյանն արձանագրել էր, որ չենք ունեցել ժողովրդի լեգիտիմ քվեն ստացած սահմանադրություն:

«ՀՀ-ում պիտի լինի Սահմանադրություն, որի օգտին ժողովուրդն իրոք գնա ինքը քվեարկի՝ «ես ունեմ Սահմանադրություն, սա իմ Սահմանադրությունն է»։ Որպեսզի ամեն անգամ, երբ որ մենք շնորհավորենք Սահմանադրությունը, մեզ չհիշեցնեն՝ բա չե՞ք հիշում՝ 96 թվին դա ոնց ընդունվեց։ Հետո չհիշեցնեն, բա չե՞ք հիշում՝ 2005 թվին ինչ եղավ։ Հետո չհիշեցնեն՝ 2015 թվին ինչ եղավ։ Այսինքն, էս քաղաքական կեղծիքից ազատվելու էդ կոմպոնենտը, մեկ ա, մթնոլորտում կա։ Դա պրոբլեմ է»,- հավելել էր նա՝ բայցև չէր բացառել «ՍԴ-ի հարցը լուծելու համար» սահմանադրության մեջ կոնկրետ փոփոխության գնալը:

2021, մարտի 1- 2021 թվականի փետրվարի 25-ին Գլխավոր շտաբի հրաժարականի պահանջից հետո Փաշինյանը Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Զինված ուժերի հայտնի հայտարարությանն անդրադառնալով՝ չէր շրջանցել նաև սահմանադրական փոփոխությունների հարցը:

 «Իրականում պետք է, ի վերջո, խոստովանել, որ 2015 թվականի Սահմանադրությունը, որն ուժի մեջ մտավ 2018 թվականին, այս ընթացքում ի ցույց դրեց բազմաթիվ թերություններ: Եվ մենք այսօր էլ տեսնում ենք, որ այս Սահմանադրությունը, ցավոք, բազմաթիվ ճգնաժամային հնարավորություններ և ռիսկեր է ստեղծում, և մենք, ի վերջո, սա պետք է խոստովանենք: Կարծում եմ՝ ժամանակն է արձանագրել, որ մենք պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբեր ամսին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ Սահմանադրական փոփոխություններ և, ի վերջո, կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի:

…Իսկ մինչ այդ՝ մեր Սահմանադրության մեջ կան հոդվածներ, որոնց փոփոխումը չի ենթադրում համաժողովրդական հանրաքվե, և դա կարելի է փոխել Ազգային ժողովում տեղի ունենալիք քվեարկության միջոցով:

Առաջիկա մեկ ամսվա ընթացքում մենք պետք է նույն ֆորմատներով՝ Ազգային ժողով-Կառավարություն-Հանրապետության նախագահ-քաղաքական ուժեր, աշխատենք՝ լավարկելու համար այն հոդվածները, որոնք լավարկելու հնարավորություն կա՝ Ազգային ժողովում տեղի ունեցած քվեարկությունների և խորհրդակցությունների արդյունքում: Սա մի աշխատանք է, որը պիտի անենք:

…Մեր մեծագույն խնդիրը պետք է լինի սահմանադրական այնպիսի կառուցակարգերի ստեղծումն ու ձևավորումը, որը կերաշխավորի կայունությունը, անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում և կբացառի այսպիսի ճգնաժամերի ձևավորումը»,- հայտարարել էր Փաշինյանը և նկատել. «Զինված ուժերը և դատական համակարգը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը մեր առաջ դրել են նորանոր մարտահրավերներ: Այդ մարտահրավերներն ունեն անվտանգային, արտաքին քաղաքական, տարածաշրջանային, ներքաղաքական բնույթ, և այդ մարտահրավերների կառավարումից է կախված մեր երկրի և ժողովրդի ապագան: Հիմա արդեն հասել ենք մի կետի, որ սպառում ենք սխալվելու մեր հնարավորությունները»:

Իսկ հիմա Փաշինյանը ցանկանում է, որ նոր Սահմանադրություն ունենանք, որ լեգիտիմության հարց լուծի, և, որ այն թուրք-ադրբեջանական տանդեմի շահերից բխող տարածաշրջանային տրամաբանության մեջ տեղավորվի: Ի դեպ, եթե մոտ 2 տարի առաջ Փաշինյանն այն կարծիքին է եղել, որ կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի, ապա 2023 թվականի հունվարի 18-ին Արդարադատության նախարարությունում շեշտել է.

«Ես համոզված եմ և ժամանակը, իհարկե, որոշ կասկածների փուլով, բայց ի վերջո ապացուցեց, որ ինձ համար գոնե և մի շարք գործընկերների համար Հայաստանի կառավարման խորհրդարանական մոդելը՝ հաշվի առնելով ժողովրդավարական մեր ձգտումները և ռազմավարությունները, ամենահարմարն է Հայաստանի Հանրապետության համար: Ընդ որում, ես հիմա ավելի եմ համոզվել, որ եթե 2020 թվականի հետպատերազմյան շրջանում մենք կառավարման հենց խորհրդարանական մոդել չունենայինք, մեր պետականության հետ կարող էր տեղի ունենալ այն, ինչ գուցե շատերն ուզում էին, որ տեղի ունենա»:

Իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը խոստովանել էր մի առիթով, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները բարենպաստ պայմաններ ստեղծեցին իրենց «թավշյա հեղափոխության» համար, և հիմա փաստորեն խոստովանում է նաև, որ գործող խորհրդարանական կառավարման մոդելի շնորհիվ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ինքը շարունակեց մնալ իշխանության ղեկին:

Ինչ վերաբերում է, թե թուրք-ադրբեջանական տանդեմի և Նիկոլ Փաշինյանի ցանկացած նոր սահմանադրության մեջ ինչ չի լինելու՝ գործողի համեմատ, ապա մասնագետներն արդեն հասցրել են ասել, որ հանվելու է ամեն ազգայինը, նվազեցվելու է Հայ Առաքելական եկեղեցու դերը, և այլն:

Հաշվի առնելով բանակին առնչվող փաշինյանական քաղաքականությունն ու անվտանգային տեսլականը, թերևս, կունենանք զինված ուժերի դերի նվազեցում ևս, հատկապես, երբ վերջին տարիներին արդեն իսկ զինված ուժերի պահպանելիք հատվածներից ինչ-որ բան վերցվել և տրվել է սահմանապահ ուժերին, երբ ամեն առիթի Փաշինյանը խոսում է զորքի հետքաշումից և ապառազմականացումից:

Մասնավորապես, 2021 թվականի օգոստոսին ՀՀ կառավարության նիստի ժամանակ Փաշինյանն ասել էր. 

«Մեր ծրագիրը և պլանն այն է, որ առաջիկայում ՀՀ սահմանապահ զորքերն ավելի ու ավելի շատ տեղամասեր ընդունեն Հայաստանի զինված ուժերից: Այսինքն՝ սահմանապահ ծառայության պատասխանատվության տարածքները կընդլայնվեն: Այս առումով՝ սահմանապահ զորքերը պիտի ընդլայնվեն, վերափոխվեն, բարեփոխվեն: Իմիջիայլոց՝ սա նաև խաղաղ տարածաշրջանային օրակարգն առաջ մղելու մեր նկատառումը և նպատակադրումն է արտահայտում: Որովհետև, ինչպես գիտեք, սովորաբար սահմանապահները ստանձնում են այն տեղամասերի պատասխանատվությունը, որը համարվում է ոչ պատերազմական, այսինքն՝ խաղաղ գոտի»:

2022 թվականի ապրիլին էլ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.

«Ասում են՝ ժամկետայիններին հետ բերեք, պայմանագրայիններին տարեք: Իսկ կներեք՝ եթե պատերազմ սկսվեց, այդ ժամկետայինները, բոլորը պետք է գնան առաջնագիծ: Մենք չենք ուզում ժամկետայիններին տանել, պայմանագրայիններին բերել, հետո պայմանագրայիններին տանել, մենք ուզում ենք բոլորին հետ բերել, որովհետև մենք ուզում ենք ունենալ սահման և սահմանապահներ:

Հարգելի ժողովուրդ, այսօր ասում են՝ մենք խաղաղություն ապահովեցինք. քանի դեռ սահմանին զինվոր է կանգնած, դա խաղաղություն չէ: Խաղաղությունն այն է, երբ սահմանին կանգնած է սահմանապահ, և հարցերը կարգավորվում են սահմանային նշանների և ոչ թե՝ դիրքերի, ֆորտիֆիկացիայի, բարձունքների, դիպուկահարներից զգույշ լինելու միջոցով: Մոտ 1000 զոհ ենք ունեցել մենք խաղաղության ասվող ժամանակաշրջանում, մի մասը՝ ոչ մարտական պայմաններում: Դա խաղաղություն չէ»: Ավելին, չմոռանանք, որ որքան էլ օրենսդրական փոփոխության արդյունքում ԳՇ պետն այսօր համարվում է ՀՀ պաշտպանության փոխնախարար, ՀՀ գործող սահմանադրության համաձայն՝ «Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է»: Այսինքն, այն սահմանադրական պաշտոն է, և Փաշինյանը, բնականաբար, վերացնելու է այս կետը:

Իսկ տարբեր ժամանակներում Փաշինյանը երկրի անվտանգության ապահովման տարբեր հիմքեր և գրավականներ է տեսել:

Ով և ինչն է ՀՀ անվտանգության երաշխավորը. Փաշինյանի գաղափարական ռևոլյուցիան

2019, հունվարի 26- Նիկոլ Փաշինյանն այցելել էր ՀՀ պաշտպանության նախարարություն և ՀՀ ՊՆ ղեկավար կազմի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել.

«Մեր քաղաքական շեշտադրումը հետևյալն է, և այդ շեշտադրման մեջ որևէ նորություն չկա. Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը Հայաստանի Հանրապետության զինված ուժերն են և Արցախի պաշտպանության բանակը»:

2023, ապրիլի 29- Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա առթիվ իր ուղերձում շեշտել էր.

«Քաղաքացիությունն ինքնություն է, անվտանգության երաշխավորը խաղաղությունն է, և այս հենասյուների վրա պիտի կառուցվի Ապագան»:

2023, մայիս- Ժողովրդավարության հայկական ֆորումին, իհարկե, ոչ այնքան հաստատակամ, Փաշինյանն ասել էր. «…Իսկ հարցը հետևյալն է՝ արդյոք ժողովրդավարությունն ի վիճակի՞ է նաև ապահովել անվտանգություն: Սա իսկապես հարց է, որի դրական պատասխանին մենք հավատում ենք, բայց դա դեռ պետք է ապացուցել: Ես հույս ունեմ, որ մենք ի վիճակի կլինենք, և ինչ-որ տեղ համոզված եմ, որ ի վիճակի կլինենք այս հարցին դրական պատասխան տալ»:

2023, հոկտեմբեր 17- Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանն այս առումով առավել հաստատակամ էր. 

«Հայաստանի Հանրապետությունում և աշխարհի տարբեր վայրերում տեղի ունեցող մի շարք իրադարձություններ առաջ են բերում հետևյալ հարցը. իսկ ի վիճակի՞ է արդյոք ժողովրդավարությունն ապահովել անվտանգություն, խաղաղություն, միասնականություն, բարեկեցություն և երջանկություն: Բայց ես չեմ եկել այստեղ հարցնելու, ես այստեղ եկել եմ պատասխանելու, և իմ պատասխանը «Այո» է աներկբա»:

Ի դեպ, 2018 թվականի հեղափոխությունից հետո Փաշինյանը և իր թիմը մանիպուլացրել էին հանրությանը, թե ժողովրդավարությունը կարող է լինել ոչ միայն անվտանգության երաշխավոր: Բայց Փաշինյանը Փաշինյան չէր լինի, եթե մեկ ժողովրդավարությունը համարած չլիներ Ադրբեջանի համար թիրախ՝ պատերազմ սկսելու, մեկ պնդած, որ, օրինակ, 44-օրյա պատերազմը որևէ կապ չուներ ՀՀ-ի ժողովրդավար լինելու հետ:

Նիկոլ Փաշինյանի տարբեր մանիպուլյացիաներին ժողովրդավարության և պատերազմի մասին 168.am-ը մանրամասն անդրադարձել է։

Իսկ հիմա Փաշինյանը հասկացել է՝ «Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու անկյունաքարը լեգիտիմությունն է»:

«Մենք անվտանգություն ասելով՝ սովորաբար հասկանում ենք բանակ, Զինված ուժեր, հասկանում ենք դիվանագիտություն: Երկուսն էլ ճիշտ են, այսինքն՝ այստեղ խնդիր չկա, բայց մոռանում ենք անվտանգության ապահովման համար հենց լեգիտիմությունը…»,- հունվարի 19-ին Արդարադատության նախարարությունում ընդգծել է նա:

Այսինքն, Փաշինյանը Զինված ուժերին չի տեսնում երկրի անվտանգության հիմնական երաշխավոր, և սա վաղուց, հենց սա է պատճառը, որ 44-օրյա պատերազմից հետո լրջագույն քայլեր չեն արվել զինված ուժերի կարողությունների վերականգնման, վերազինման ուղղությամբ՝ բերելով տարբեր պատճառաբանություններ:

Նշենք, որ 2023 թվականի նոյեմբերի 8-ին հրթիռների գործով անցնող և շուրջ երկու տարի անազատության մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը փաստաբանական թիմի միջոցով հարցազրույց էր տվել 168.am-ին, որի ժամանակ, մասնավորապես, ասել էր.

«Տեղյակ չեմ Պաշտպանական ռազմավարական վերանայման (ՊՌՎ) անցկացման վերաբերյալ, որը պահանջված է նաև օրենսդրությամբ, և որը կապահովի ԶՈՒ զարգացման քաղաքական «առաջադրանքի» ձևակերպումը: Այդ վերանայումն այսօր անհրաժեշտ է և անհապաղ պետք է իրականացվի»:

Տոնոյանը նշել էր, որ Զինված ուժերը պիտի կկարողանան ձերբազատվել գծային-խրամատային հյուծող ստատիկ պաշտպանության կազմակերպումից, քանի որ համոզվել ենք, որ ժամանակակից տեխնոլոգիաների և, մասնավորապես, ռոբոտացված համակարգերի օգտագործման պայմաններում պաշտպանության կազմակերպման այդ մեթոդն անարդյունավետ է և ժամանակավրեպ:

Պաշտպանության նախարարությունից 168.am-ին հայտնել են, որ Պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթաց չկա. պաշտպանության պլանավորումն այլ գործիքակազմով է իրականացվում: Թե ինչ գործիքակազմ, պարզ չէ, մի բան հստակ է՝ մենք ոչ ազգ-բանակ տրամաբանությամբ բանակաշինության մեջ ենք, ոչ էլ դասական իմաստով պրոֆեսիոնալ բանակի ստեղծման ճանապարհին:

Ի դեպ, Փաշինյանը տարբեր ժամանակներում եղել է նաև պատերազմի հրձիգի փնտրտուքի մեջ, և ամեն անգամ մի պատճառ է նշվել, որոնց մենք ևս մանրամասն անդրադարձել ենք։

Իսկ նոր պատերազմից, մեղմ ասած, երաշխավորված չենք, և Փաշինյանի նշած անվտանգության ոչ մի հիմք չի փրկելու, որովհետև Ալիևին զսպողը և խաղաղություն պարտադրողը միայն հայկական բանակն է եղել…

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M