Այս խորամանկ հնարքի օգնությամբ ձեր միկրոալիքային վառարանը կմաքրվի ընդամենը մեկ րոպեում… առանց որևէ ջանք գործադրելու
LIFEBlognews.am-ը գրում է.
Կեղտոտ միկրոալիքային վառարանը իսկական գլխացավանք է: Բացի արտաքին վատ տեսքից, նաև վատ հոտ է գալիս կերակուրը տաքացնելիս: Սննդի մնացորդները չորանում են և դժվար են մաքրվում:
Սակայն այս հնարքը փոխում է ամեն ինչ: Փորձեք մաքրել ձեր միկրոալիքային վառարանն այս միջոցով, և վայելեք փայլուն արդյունքը:
Ինչպե՞ս մաքրել միկրոալիքային վառանաը

Ձեզ պետք կգան
- 1 բաժակ ջուր
- 2 ճաշի գդալ քացախ
- Կես կիտրոն
1 Լցրեք բոլոր բաղադրիչները մեկ ափսեի մեջ և դրեք այն միկրոալիքային վառարանի մեջ:


2 Տաքացրեք մաքրման այս միջոցները երեք րոպե՝ մինչ վառարանի մեջ գոլորշի առաջանա:
3 Քացախի հետ խառնված ջրի գոլորշին գերազանց մաքրող միջոց է: Հիմա ձեզ անհարաժեշտ է միայն մաքրել վառարանը սպունգով. Ցանկացած կեղտ հեշտությամբ կմաքրվի:

Կիտրոնի հյութը կվերացնի բոլոր տհաճ հոտերը:
Պետք չեն թանկարժեք քիմիական միջոցներ և անմարդկային ջանքեր: Ընդամենը մի քանի րոպեում վառարանը հիանալի տեսք կունենա: Եվ դուք կարող եք անմիջապես ինչ-որ բան պատրաստել:
Մաքուր խոհանոցը համեղ ճաշերի և գեղեցիկ ձևավորած ընթրիքների գրավականն է:



