Արա Մխիթարյանի գործով իշխանությունը հերթական անբարոյականությանն է դիմել. Տիգրան Աբրահամյան
BLOGՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Բռնության ենթարկված, 4 տարի կոմայի մեջ գտնված և 2023 թվականին մահացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով իշխանությունը հերթական անբարոյականությանն է դիմել:
4 տարի առաջ, դաժան ծեծի ենթարկելու և սպային կոմայի հասցնելու համար 5 տարի ժամկետով դատապարտված անձին, ըստ Մխիթարյանի հարազատների, վաղաժամ ազատ են արձակել:
Սա այն դեպքում, որ փոխգնդապետի մահից հետո, նրա ծնողները դիմել էին իրավապահներին` վերաորակավորելու գործը, սակայն շուրջ 6 ամիս մարդկանց «ֆռցնելուց» հետո, դատարանի վճռով սպային մահվան հասցրած անձը, շուրջ 4.5 տարի նստելուց հետո վաղաժամ ազատ է արձակվել:
Հիշեցնեմ, որ այս գործով անցնում էին Վայոց ձորի նախկին մարզպետ, ներկայումս քպ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի մերձավոր անձինք, իսկ ըստ Արա Մխիթարյանի ընկերների, Տ. Սարգսյանը ևս դեպքի վայրում է եղել:
Այս 4 տարիների ընթացքում իշխանությունն ինչպես հասցրեց այլանդակեց գործը, արանքից մարդիկ հանեց, միջադեպին ներկա փոխգնդապետի ծառայակից ընկերներին բանակից հանեց, գլխներին գործ սարքեց ու դա միայն այն բանի համար, որ վերջիններս իրենք հարվածներ ընդունելով փորձել էին փրկել սպայի կյանքը, ինչի մասին մանրամասն հայտնել էին նաև իրենց ցուցմունքներում:
Սա է այս իշխանության դաժան ու գարշելի կերպարը, որի համար սպայի կյանքը արժեք չունի:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



