ՀայաՔվե նախաձեռնությունը հանձնառություն է ստանձնում՝ պայքարելու գործող վարչախմբի հերթական հակազգային ու հակապետական գործընթացի դեմ
BLOGՀայաՔվե նախաձեռնությունը հանձնառություն է ստանձնում՝ պայքարելու գործող վարչախմբի հերթական հակազգային ու հակապետական գործընթացի դեմ։
Նախաձեռնության խորհուրդն այսօր մամուլի ասուլիսում նախանշել է նոր մեկնարկող շարժման գաղափարական ուղենիշները։
•Փորձ է արվում օտարելու հայությանը իր ստեղծած պետությունից, զրկելու մշակութային ժառանգությունից, վերացնելու հայ մարդու հիշողությունը և արժանապատվությունը։
•Սահմանադրական բարեփոխումների կեղծ քողի տակ փորձ է արվում վերացնելու հայկական անկախ պետականությունը՝ այն վերածելով Թուրքիայից ու Ադրբեջանից բացահայտ կախման մեջ գտնվող կիսապետական ինչ-որ կազմավորման։
•Նոր սահմանադրության ընդունման նպատակը Հայաստանի անկախության հռչակագրի փաստացի չեղարկումն է, որով սահմանված են հայության հիմնական ազգային նպատակները՝ ազգային հզոր պետության կառուցում, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում և դատապարտում, Հայաստանի և Արցախի վերամիավորում։ Գործող վարչախմբի ներկայացուցիչներն իրենք են խոստովանել, որ այս ամենն արվում է Բաքվի և Անկարայի պարտադրանքով։
•Հայ մարդուն առաջարկվում է ընտրություն կատարել անպատվության ու պարտության միջև։
•ՀՀ Սահմանադրությունը հստակորեն սահմանում է հանրաքվեի իրականացման ընթացակարգը։ Նախ` դրա որոշումը պետք է ընդունի ԱԺ-ն, այն պետք է հաստատի Սահմանադրական դատարանը, իսկ հարցը հանրաքվեի դնելուց հետո գրանցված ընտրողների մեկ քառորդը պետք է քվեարկի։ Մեր պայքարն ուղղված է նրան, որ այս իշխանությունը չկարողանա նույնիսկ հաղթահարել այդ փուլերը և հանրաքվե նշանակել։
Կոչ ենք անում պետության ճակատագրով մտահոգ ուժերին ու կազմակերպություններին՝ միանալու մեզ։
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



