Ադրբեջանին զսպելու միակ ճանապարհը համարժեք, իսկ որոշ դեպքերում` անհամարժեք hшրված հասցնելն է․ Տիգրան Աբրահամյան
BLOGԱդրբեջանական երեկվա հիստերիան, որը սկսվեց դրանց սահմանային ծառայության այն հաղորդագրությամբ, որ Ներքին Հանդի ուղղությամբ վիրավոր ունեն և շարունակվեց կեղծ դիպուկահարի «հայտնաբերման» տեսանյութով, այսօր ունեցավ ծանր հետևանք:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․
«ՀՀ ՊՆ փոխանցմամբ, հայկական կողմ այդ ուղղությամբ 2 զոհ ունի և վիրավորներ:
Ադրբեջանի չպետք է թույլ տալ ո´չ քարոզչական, ո´չ էլ առավել ևս` սահմանագծին, իրեն ազատ զգալ ու անպատասխան հարվածներ հասցնել:
Ժամանակը ցույց է տվել, որ Ադրբեջանին զսպելու միակ ճանապարհը համարժեք, իսկ որոշ դեպքերում` անհամարժեք (անհամեմատ մեծ) հարված հասցնելն է, հակառակ դեպքում անպատժելիությունը նոր ագրեսիայի է հանգեցնելու»:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



