Yerevan, 29.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայրս զոհվեց կարոտը սրտում ու մնաց իր քաղաքում․ նրա կարոտն առնում ենք Եռաբլուրում

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Հայրս 50 տարեկան էր, բայց անցել է բոլոր պատերազմների արհավիրքներով, հարուստ մարտական ուղի ունի։ Իր համեստ ներդրումն է ունեցել Արցախի ազատագրական պայքարում և այդ տարիներին նոր ստեղծված պաշտպանության բանակի կազմավորման գործում։ Միշտ հպարտությամբ է ասել, որ Արցախի բանակի առաջին զինվորներից է եղել ու մեզ հաղթանակ բերողներից մեկը»,- պատմում է դուստրը։ 

Արմենի պայքարը սկսվել էր վաղ երիտասարդության շրջանում ու շարունակվել մինչև այն պահը, երբ Հարավի դիրքերում ընկել է հերոսաբար։ Անգելինայի խոսքով, Արմեն Աբրահամյանը մի քանի անգամ վիրավորում էր ստացել, բայց ապաքինվել ու նորից շարք է վերադարձել։ Անգամ ծառայությունից դուրս գալուց հետո, 2006 թվականից շարունակել է մարդասիրական առաքելությունը՝ «The Hallo Trust» ականազերծման կազմակերպությունում որպես սակրավոր։

«44-օրյա պատերազմի ժամանակ աշխատում էր Ասկերանի զորամասում որպես խոհարարի օգնական և հաց էր մատակարարում դիրքեր։ Հոկտեմբերին կամավոր ցանկությամբ մասնակցել է Ավետարանոց գյուղի պաշտպանության մարտերին, իսկ պատերազմից հետո նորից շարունակել ականազերծման գործը, քանի որ պատերազմից հետո ամենուր չպայթած զենք-զինամթերք է եղել Արցախում։ Հետո զինվորագրվել էր նոր-նոր ձևավորված աշխարազոր ուժերի հետախուզական վաշտում։ Մենք չենք հիշում մի ժամանակաշրջան, երբ մեր տանը զինվորական համազգեստ չի եղել։ Երբ կռիվը սկսվեց նա Հարավի դիրքերում էր։ Բոլորը գիտեն, որ այնտեղ կռիվն առաջինն է սկսվել և համեմատաբար ավելի թեժ է եղել»,- ասում է մեր զրուցակիցը` նշելով, որ այդ օրը Արմենը միայն կնոջն է զանգահարել։ Հակառակ նրա անհանգստությանը, Արմենը վստահեցրել է, որ ամեն բան լավ է, ասել է՝ երեխաների մոտ կլինես։ 

Արմենը մեկ թոռ ունի՝ Անգելինայի որդին, որն ապրում էր Մարտունիում։ Պապը թոռանը 2 անգամ էր տեսել, վերջինը՝ երեխայի 40 օրականի օրը, ինքն է ասել, որ նկարեն։

Սեպտեմբերի 19-ին Հարավի դիրքերում ականանետի պայթունից ծանր վիրավորում է ստացել նաև Արմենը։ Նույն օրը նրան տեղափոխել են հոսպիտալ։ Մեկ օր շարունակ բժիշկները նրա կյանքը փրկելու համար արել են անհնարինը, բայց հաջորդ օրը հիվանդասենյակում մահացել է, որից հետո նրան տեղափոխել են դիահերձարան։ 

«Ընտանիքիս անդամները չգիտեին դրա մասին, ես առավել ևս, քանի որ Ստեփանակերտ տանող ճանապարհը փակ էր, կապն էլ խափանված։ Ընտանիքիս անդամները հորս փնտրելիս, նույն անուն ազգանունով 2 հոգի են գտել, մեկը՝ վիրավոր վիճակում։ Հույս ենք պահել, որ ողջ կգտնվի, բայց եղբայրս նրան գտել է մորգում»...

Անգելինայի ընտանիքն Արմենի հուղարկավորությանը չմասնակցեց։ Արմենը երկրային կյանքին հրաժեշտ տվեց կարոտը սրտում, շատ էր ուզում թոռան հետ շփվեր ու զավակների հետ ավելի շատ ժամանակ անցկացներ... չհասցրեց։

«Այդ օրերին իրավիճակը սարսափելի խառն էր Ստեփանակերտում և գյուղերում։ Դեռ Արցախի հայաթափման ու գաղթի մասին խոսք չկար, կյանքի ճանապարհն էլ շարունակ փակ էր։ Հորս հուղարկավորել են Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիրում։ Հիմա, կարոտն աննկարագրելի ցավոտ է։ Հաճախ Եռաբլուր ենք բարձրանում, որ հորս ու Արցախում մնացած մեր եղբայրների կարոտն առնենք հերոս տղաներից»,- հավելում է Անգելինա Աբրահամյանը։ 

Հունան Թադևոսյան

Աղբյուր

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M