Հեռու մնալ միջանցիկ քամիներից․ ամենակարեւորը՝ գրիպի մասին
LIFEՌուս վարակաբան Սերգեյ Գարուսովի խորհուրդները՝ գրիպի մասին։ Գրիպի վարակը փոխվանցվում է ոչ միայն օդակաթիլային ճանապարհով, այն բավական դիմակայուն է արտաքին միջավայրում։ Գրիպով կարելի է «վարակվել» հասարակական տրանսպորտի բռնակներից, խանութների սայլակների բռնակներից, փողից։
Այդ պատճառով անմիջապես լվացեք ձեռքերը տուն մտնելուց հետո, իսկ հասարակական տրանսպորտում, խանութներում հնարավորինս քիչ դիպեք բերանին ու քթին։ Փակ տարածքում շատ մարդկանց մեջ գտնվելիս եւ հատկապես՝ պոլիկլինիկա ու հիվանդանոց գնալիս անպայման բժշկական դիմակ կրեք։ Եթե ջերմություն ունեք, մի շտապեք այն իջեցնել։ Տարօրինակ կհնչի, բայց որքան բարձր է ջերմությունը, այնքան գրիպը շուտ կանցնի։ Իջեցրեք ջերմությունը, եթե 38,5 է մեծերի մոտ եւ 38՝ երեխաների մոտ։
Եթե գրիպ եք, տանից դուրս մի եկեք, գրիպի դեպքում առնվազն մեկ շաբաթ պետք է պառկել տանը։ Սակայն եթե կա մի բան, որից իրոք պետք է վախենաք գրիպի ժամանակ, միջանցիկ քամիներն են։



