Հայ-ռուսական հարաբերություններում առաջացող խնդիրները պետք է լուծել քաղաքական երկխոսության միջոցով ու դիվանագիտական խողովակներով. Սողոմոնյան
BLOGՄենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայ-ռուսական հարաբերություններում առաջացող խնդիրները պետք է լուծել քաղաքական երկխոսության միջոցով ու դիվանագիտական խողովակներով։ Հայտարարելը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի մասնակցության սառեցման մասին, Պուտինին Հայաստանում ձերբակալելը չբացառելը, Զելենսկուն Երևան հրավիրելը (եթե հաստատվի լուրը) նշանակում է ի դեմս Ռուսաստանի ձեռք բերել նոր թշնամի։
Ինքնիշխանության պաշտպանության անվան ներքո արկածախնդիր արտաքին քաղաքականությունը, որպես կանոն, հանգեցնում է ինքնիշխանության կորստի։ Չեմ կարծում, թե մեր պարագայում բացառություն կլինի։ Չեմ կարծում նաև, թե այս ամենը չի գիտակցում գլխավոր ազգակործանը կամ նրա մերձավոր շրջապատը։ Իշխանության պահպանումը նրանց համար գոյութենական հարց է, ինչը չես ասի ԱԺ քպ-ական պատգամավորների մի մասի վերաբերյալ. միայն թե նրանց ստրկական համբերության սահմաններն են դեռ մի քիչ զարմանք հարուցում։
1
“My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.
2
Free Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
3
Trust and reach across the globe
4
AraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback
5
Ucom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts



