Մաղթում եմ, որ հայոց եռագույնը մշտապես ծածանվի աշխարհի ամենահեղինակավոր մրցահարթակների առաջին հորիզոնականներում. Գագիկ Ծառուկյան
BLOGԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Տարբեր մարզաձևերում հայ մարզիկները շարունակում են հաղթանակ նվաճել ու հաղթանակի բերկրանք պարգևել աշխարհի բոլոր հայերին։
Քիչ առաջ Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Հայաստանի առաջատար, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը նվաճեց հաղթողի կոչումը: Իսկ րոպեներ առաջ ամբողջ մարզասեր հասարակությունը ցնծում էր մեր բասկետբոլիստների հաղթանակով։
Սրտանց շնորհավորում եմ մեր մարզիկներին, մարզիչներին ու բոլոր մարզասերներին այս հաղթանակների առիթով, և մաղթում, որ հայոց եռագույնը մշտապես ծածանվի աշխարհի ամենահեղինակավոր մրցահարթակների առաջին հորիզոնականներում։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



