Գագիկ Ծառուկյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Արցախի երիտասարդական կազմակերպությունների հետ․ Իվետա Տոնոյան
BLOGԻվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Գագիկ Ծառուկյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Արցախի երիտասարդական կազմակերպությունների, միավորումների ներկայացուցիչների և ակտիվիստների հետ։
Գագիկ Ծառուկյանը երիտասարդներին հորդորել է խոսել առավելագույնս բաց, չխուսափել որևէ հուզող հարցից, չկաշկանդվել ցավոտ ու անլուծելի թվացող խնդիրների բարձրաձայնումից։
«Անլուծելի խնդիր գոյություն չունի։ Ճիշտ ձևակերպենք հարցը, ճիշտ հասկանանք առաջնահերթությունները, ու միասին, գրագետ աշխատելու դեպքում արդյունք անպայման լինելու է։ Ես Ձեր կողքին եմ, իմ թիմը ձեր կողքին է», -ասել է Գագիկ Ծառուկյանը։
Հանդիպումն անցել է գործնական, աշխատանքային մթնոլորտում, երիտասարդությանը հարիր անկեղծ ու մարդկային շեշտադրումներով։ Քննարկվել են բազմաթիվ հարցեր և դրանց լուծման ճանապարհները։ Քննարկվել են կոնկրետ գաղափարներ, որոնք առաջիկայում կյանքի կկոչվեն։
Գագիկ Ծառուկյանն առաջարկել է նման ձևաչափով հանդիպումները դարձնել պարբերական։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



