Քաջարանը բազմաթիվ կադրեր է տվել կոբինատին. տանը թե դրսում, բոլորի թեման Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն էր և հիմա էլ` այդպես է
BLOGԱնվանի ավտովարորդ Վիլյոշա Խաչատրյանի հիշողություններից…
«Ինձ դժվարությամբ ընդունեցին աշխատանքի. այն պատճառով,որ տարիքս չէր համապատասխանում, (16 տարեկան էի) չնայած, անձնագիր արդեն ստացել էի, ինչը դրդում էր ինձ հասուն զգալ (ժպտում է): Իսկ մերժում էի ստանում այն պատճառով, որ սահմանված 8-ժամյա աշխատանքի համար տարիքս իրոք, չէր բավարարում:
Սակայն ես համառում էի և ի վերջո, 1956 թվականի ամռանը ընդունվեցի ԶՊՄԿ-ի Լեռնային արտադրամաս:
-Ոգևորված էի, պատրաստակամ ու եռանդուն: Պահեստում բեռնակիր էի:
-Ոչ մեքենա կար, ոչ տեխնիկա, զիլ մակնիշի մեկ ավտոմեքենա ունեինք, որով բանվորներին հանք էին տեղափոխում: Ապրանքների տեղափոխումը հիմնականում ձիերով էր իրականացվում:
- Կոմբինատի կոլեկտիվը բազմազգ էր. հիմնականում հայեր, ռուսներ, ուկրաինացիներ, բելառուսներ, նաև`վրացիներ, թաթարներ. միասնական պետության կազմում համերաշխաբար ապրում, աշխատում էինք կողք կողքի:
-Երբ զբաղվածությունդ մեծ է, ժամանակի ամեն պահն օգտագործում ես: Հաճախ էի ելույթներ ունենում տարբեր միջոցառումներում: Դրանց պատրաստվում էի, թերթերն ուսումնասիրում: Եղել եմ ՀԿԿ Ղափանի շրջկոմի պլենումի անդամ, ժողովրդական դեպուտատների շրջանային խորհրդի գործկոմի անդամ: Ակտիվորեն մասնակցել եմ այդ տարիներին մոդայիկ համարվող, հարբեցողության դեմ պայքարին: Նույնիսկ առաջարկել եմ կտրել թթենիները: Հետաքրքիր տարիներ էին...
-Քաջարանը բազմաթիվ կադրեր է տվել կոբինատին: Տանը թե դրսում, բոլորի թեման կոմբինատն էր և հիմա էլ` այդպես է»:
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



