Կարո՞ղ է ԳՇ պետն ակնարկում է, որ Փաշինյանն է հող հանձնողը` փորձելով տարանջատել իրեն ու համազգեստ կրողներին․ Աբրահամյան
BLOGԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է ․
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը` ի պաշտոնե երկրի թիվ 1 զինվորականն, ասում է` «մենք հող հանձնող չենք»:
Մնաց հասկանանք, թե «մենք» ասելով կոնկրետ ո՞ւմ նկատի ունի` իրե՞ն, զինվորականների՞ն, թե՞ իշխանությանը:
Իսկ կարող է՞ ակնարկում է, որ հող հանձնողը Նիկոլ Փաշինյանն է` փորձելով տարանջատել իրեն ու համազգեստ կրողներին:
Իսկ ինչո՞ւ էր ԳՇ պետը զայրացած խոսում լրագրողների հետ, կարող է՞ իրեն էլ չէր բավարարել Փաշինյանի հայտարարություններն ու մտադրությունը` հերթական անգամ գնալու միակողմանի զիջման:
Միգուցե այսօրվա մեկնաբանությունները վաղվա «ստռախովկեն» է` ասելու, որ ես չէի ուզում` քաղաքական իշխանությունը հանձնեց:
Համենայդեպս միանգամից ասեմ, որ բառախաղը, ներքին համոզմունքներն ու մտքում ունեցած անհաշտությունն այսօրվա իրականության հետ նրան երեկ, այսօր կամ վաղը չի ազատելու պատասխանատվությունից:
Ինչ վերաբերվում է «հողեր հանձնելուն», ապա դա այս իշխանության մենաշնորհն է դարձել` սկզբում բանակցային գործընթացում զիջեցին, ապա դա իր արտացոլումը ստացավ հողի վրա, իսկ եթե ԳՇ պետը չգիտի կամ փորձում է ցույց տալ, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, ապա կրկնեմ` այդ ամենը նրան չի ազատում պատասխանատվությունից:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



