Yerevan, 31.July.2026,
00
:
00
BREAKING


Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներգաղթյալներ, փախստականներ, զբոսաշրջիկներ, տուն վերադարձողներ. Ազատության արձանն է ողջունում բոլոր նրանց, ովքեր մտնում են Նյու Յորքի նավահանգիստ: Ազատության արձանը աշխարհի ամենահայտնի արձաններից մեկն է, որը հաճախ անվանում են «Նյու Յորքի և ԱՄՆ-ի խորհրդանիշ», «Ազատության և ժողովրդավարության խորհրդանիշ», «Ազատության լեդի» և այլն: Ազատության արձանը Ֆրանսիայի կառավարությունն է նվիրել ԱՄՆ-ին՝ Ամերիկայի Անկախության հռչակագրի հարյուրամյակի առթիվ: Հսկայական այդ քանդակը կոչվում էր «Աշխարհը լուսավորող ազատություն» և ստեղծվել է 10 տարվա ընթացքում քանդակագործ Ֆրեդերիկ Օգյուստ Բարտոլդիի արվեստի ստուդիայում:

Էյֆել յան աշտարակի ստեղծող Գուստավ Էյֆելն էլ նախագծել է արձանի պողպատե ներքին կարկասը: Ի սկզբանե նախատեսվում էր այդ նվերը ներկայացնել 1876 թվականի հուլիսի 4-ին, սակայն միջոցների սղության պատճառով դա հետաձգվեց. պետք էր կամավոր նվիրատվություններ հավաքել։ Բայց գործնական ամերիկացիները չէին հասկանում, թե ինչո՞ւ պետք է ինչ-որ ռոմանտիկ ուտոպիայի համար բաժանվեն փողից։ Եվ Բարտոլդին ստիպված էր նահանգներ ուղարկել արձանի 15 մետրանոց բեկորը՝ աջ ձեռքը և ջահը, որը տեղադրվեց Ֆիլադելֆիայում՝ հարյուրամյակի ցուցահանդեսին։ Բուն ջահին բարձրանալ ցանկացողներից գանձվում էր 50 ցենտ (այն ժամանակվա համար՝ արժանապատիվ գումար): Այնուհետև ջահով ձեռքը տեղափոխվեց Նյու Յորք և տեղադրվեց Մեդիսոն Սքուեր Գարդենում, սակայն պահանջվող գումարը այդպես էլ չէր հավաքվել: Եվ այդ ժամանակ երիտասարդ լրագրող, «World» թերթի խմբագիր և հրատարակիչ Ջոզեֆ Պուլիտցերը գործի անցավ:

18 տարեկանում նա Հունգարիայից առանց գրոշի էր ժամանել Նյու Յորք և սկսել իր աշխատանքային կարիերան՝ որպես թերթի առաքիչ: Այնուհետև նա սկսել էր գրել ոստիկանական քրոնիկոններ, փոքրիկ գրառումներ և բավականին արագ դարձել մահացող «Նյու Յորք Ուորլդ» թերթի սեփականատերը։ Այսպիսով, Պուլիտցերը թափով միացավ դրամահավաքի արշավին: «Այդ արձանը Ֆրանսիայի միլիոնատերերի նվերը չէ Ամերիկայի միլիոնատերերին,- զայրացած գրեց նա,- այն ֆրանսիացիների նվերն է բոլոր ամերիկացիներին: Սա ընդունեք որպես անձամբ ձեզ ուղղված կոչ»։ 5 ամսվա ընթացքում հավաքվեց անհրաժեշտ գումարը։ Այդ ակցիան փառք բերեց Պուլիտցերին և թույլ տվեց թերթի տպաքանակը եռապատկել, իսկ ներկայում Պուլիտցերյան մրցանակը լրագրողների ամենահեղինակավոր մրցանակն է։ Ի վերջո, 1886 թվականի հոկտեմբերի 28ին ԱՄՆ նախագահ Գրովեր Քլիվլենդը ընդունեց Ազատության արձանը Բեդլոու կղզում, որը 1956 թվականին վերանվանվեց Ազատության կղզի՝ ի պատիվ արձանի:

Ե՛վ ֆրանսիացիները, և՛ ամերիկացիները համաձայնեցին, որ Նյու Յորքի նավահանգստի մուտքի մոտ գտնվող այդ փոքրիկ կղզին է լավագույնս հարմար տեղ Ազատության արձանի համար: Բարտոլդին նախատեսում էր 47 մ բարձրությամբ արձանը ծածկել 2,4 մմ-ից ոչ ավելի հաստությամբ պղնձե թիթեղներով։ Բարակ պղնձե թերթերը պետք էր պատրաստել հատուկ փայտե կաղապարների միջոցով։ Արդյունքում Բարտոլդին և նրա օգնականները պատրաստեցին արձանի 350 առանձին մասերը, որոնք 1884 թվականի հուլիսին նավերով ուղարկվեցին ԱՄՆ։ Բեդլո կղզում դրանք հավաքվել են հսկայական շինարարական կոնստրուկտորի նման և դրվել Էյֆելի կողմից պատրաստված պողպատե հենքի վրա: Արձանի հենքը բաղկացած է չորս պողպատե հենարաններից, որոնք ամրացված են պատվանդանին հսկայական պողպատե պտուտակներով: Արձանին բավարար ամրություն և ճկունություն տալու համար պղնձապատման յուրաքանչյուր տարր հագեցած էր իր անկախ հենքով:

Պղնձի օգտագործումը հեշտացրել է արձանը հավաքելը, քանի որ պղինձը հեշտությամբ թեքվում և կտրվում է, որը հնարավորություն է տալիս հավաքման գործընթացում կատարել մասերի վերջնական ճշգրտում անմիջապես արձանի վրա: Այսպես թե այնպես, Ազատության արձանը, անկասկած, տաղանդավոր ֆրանսիացի ինժեների վարպետության օրինակն է։ Ճարտարապետ Ռիչարդ Հանթի կողմից դասական ոճով պատրաստված պատվանդանով արձանի բարձրությունը հիմքից մինչև ոսկե բոցերի գագաթը 95 մ է: 1986 թվականին իր 100-ամյակի կապակցությամբ Ազատության արձանը դիմահարդարվեց։ Ծովի աղի օդն այնքան էր կոռոզիայի ենթարկել նրա կառուցվածքը, որ լուրջ վերականգնում էր պետք: Ամբողջ Ամերիկայի քաղաքացիների նվիրատվությունների շնորհիվ հավաքված 2 միլիոն դոլարով էլ իրականացվեցին վերականգնման աշխատանքները: Այդ արձանը շատ բան է նշանակում Ամերիկայի քաղաքացիների և ոչ միայն նրանց համար: Ատլանտյան օվկիանոսով Ամերիկա հասած շատ ճանապարհորդների համար Ազատության արձանը ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ է:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank