Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե»
BLOGՄարտի 10-ին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկն անոնս էր հրապարակել Բաքվի բանտում բռնի կերպով և ապօրինաբար պահվող` Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի մասնակցությամբ մտացածին ֆիլմի նկարահանման կադրերից:
Կադրերում երևում է, որ Ադրբեջանի բռնապետական ռեժիմը, անարգելով մարդու իրավունքների միջազգային հիմնարար սկզբունքները, «հարցազրույց» է կորզում պատանդառված հայ ղեկավարներից և պատրաստվում այն հեռարձակել այսօր՝ մարտի 28-ին:
Հիբրիդային պատերազմի, հոգեբանական ճնշումների հակահայ քարոզչագործիքները նոր երևույթ չեն։
Հայաստանի ներկայիս թուլամորթ ղեկավարի կողմից դիմադրության բացակայության պայմաններում Բաքվի բռնապետական վարչակարգը կիրառում է հոգեբանական ներազդման ամենաքստմնելի միջոցը` անպաշտպան, պատանդի կարգավիճակում պահվող մեր հայրենակիցներին նվաստացնելը:
Ալիևյան ցեղասպան ռեժիմն այս քայլով ձգտում է ոչ միայն խոր հոգեբանական տառապանքներ պատճառել գերիներին, նրանց հարազատներին, այլև նվաստացնել Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին։
Կոչ ենք անում չտրվելու այս սադրանքին, ոչ մի դեպքում սոցիալական ցանցերում չտարածելու վերը նշված տեսանյութը կամ դրա առանձին հատվածներ, չհավատալու սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին, ուղերձներին:
Ագրեսորի, ահաբեկչի դեմ պայքարի միջոցը մեկն է` հավատարիմ մնալ մեր արժեքներին, դուրս գալ վախի շրջանակից և համախմբված հակահարված տալ:
Մենք ամեն ինչ անելու ենք, որ Բաքվի ցեղասպան վարչախումբը պատասխան տա իր այս ստոր, հակամարդկային արարքների, իսկ ՀՀ օկուպացիոն վարչախումբը՝ դավաճանական անգործության համար։
«ՀայաՔվե» նախաձեռնության խորհուրդ:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



