Վերջապես ինչ-որ մեկը ինձնից ցածրահասակ է. Միշա Գալուստյանը՝ համաշխարհային աստղերի հետ
LIFEԱյս օրերին սիրված եւ ճանաչված դերասան, երգիծաբան Միշա Գալուստյանը ԱՄՆ-ում է: Միշան մեկնել է Լոս Անջելես եւ մասնակցել Քունգ Ֆու Պանդա 3 մուլտֆիլմի պրեմիերային: Ֆիլմի, որը կինոթատրոններում կհայտնվի հունվարի վերջին, հոլիվուդյան ցուցադրությանը ներկա էին բազմաթիվ համաշխարհային դեմքեր, այդ թվում՝ այն դերասանները, որոնք հնչյունավորել են այս հանրահայտ անիմացիոն ֆիլմի հերոսներին:
Գալուստյանը պրեմիերային մասնակցելուց բացի, լուսակարվել է Վարպետ Իժին եւ Մեծ վարպետ Շիֆուին հնչյունավորած Լյուսի Լյուիի եւ Դասթին Հոֆմանի հետ: Սիրված հայ արտիստը լուսանկարները հրապարակել է Instagram-ի իր էջում:

«Մորաքույր Լյուսի Լյուի հետ: Վերջապես ինչ-որ մեկը ինձնից ցածրահասակ է», - հանրահայտ դերասանուհու հետ արված լուսանկարը մեկնաբանել է Միշան:

«Մեծ վարպետ Շիֆուն անձամբ է ուղղում դրակոնի թիթեռնիկը»,- աշխարհահռչակ արտիստի հետ լուսանկարը ստորագրել է հումորիստը:
Հիշեցնենք, որ ռուսական «ТНТ» ժամանցային հեռուստաալիքի եթերում սկսվում է «Բորոդաչ» հումորային սերիալի ցուցադրությունը, որտեղ բնականաբար գլխավոր դերը Միշա Գալուստյանն է խաղում:
Պատրաստեց՝ Յանա



