Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե Իսայան
BLOGՇաքե Իսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սիրելի՛ ընկերներ, ձեր առաջարկով այս անգամ փոդքաստը նվիրված կլինի МИР քարտերի շուրջ ստեղծված իրավիճակին, այն հասանելի կլինի երկուշաբթի, իսկ մինչ այդ հասկանանք ի՞նչ է կատարվում։
Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը: Թե սա ինչպիսի՞ հետևանքներ կարող է առաջացնել հայրենական տնտեսության համար, մեկ-երկու մասնագետ է առայժմ միայն ահազանգում…
Հայաստանյան բանկերը չեն ուզում հայտնվել արևմտյան սանկցիաների թիրախում. շատ լավ, բնական ցանկություն է, բայց ի՞նչ է լինելու հետո։
Միայն 2023 թ.-ին ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել 3,9 միլիարդ դոլար տրանսֆերտ, որից 3,1 միլիարդը՝ առևտրային նպատակներով, անշուշտ մեծ մասը փոխանցվել է ՄԻՐ քարտերով:
Այսինքն ռուս ռելոկանտների կոմից այս քարտերով կատարվող գնումները աշխուժացրել են մեր տնտեսությունը: Այս աշխուժացումն էլ իր հերթին արտացոլվում է օրինակ վերջին 2 տարիներին այդքան փառաբանվող տնտեսական աճի մեջ:
Սանկցիաներ չե՞նք ուզում՝ իհարկե՛ չենք ուզում, բայց հակառակ կողմում հայկական տնտեսության՝ ռուսական շուկայից ահռելի կախվածությունն է: Հիմա Հայաստանը կարո՞ղ է իրեն էնպիսի ճոխություն թույլ տա, որ հրաժարվի այդքան միլիարդի հոսքից:
Հաջորդ խնդիրը. Հայաստանում մի քանի հարյուր հազար կենսաթոշակառու և նպաստառու հենց МИР քարտերով է ստանում իրենց համար կենսական նշանակություն ունեցող ամսական թոշակը: Ի՞նչ աշխատանք է տարվել այս մարդկանց հետ, բացի առցանց համակարգով դիմելու հայտարարությունից։ Սա՞ է հավասարակշռված ու զգուշավոր մոտեցումը, երբ թոշակառուների մեծ մասը՝ միայն օրեր անց է պարզելու իրենց գլխին եկած խնդիրների մասին։
Հ.Գ. Կամ էլ էլէկտրոնային դեղատոմսերի նման կասենք, օր օրի հունի մեջ ենք ընկնում((
Արդյունավետ կառավարու՞մ, չէ՜ չենք լսել…
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



