Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


«Քուրդ զինյալներ Սյունիքում». Թուրքիան ստեղծում է ագրեսիայի պատրվակ

BLOG
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
 
Թուրքիայի պետական TRT Haber֊ը հոդված է հրապարակել, որն ազգային անվտանգության սպառնալիք է Հայաստանի համար։

TRT Haber-ում չի կարող հրապարակվել որևէ հոդված, որի հրահանգը չի տրվել Էրդողանի գրասենյակից կամ İletişim Başkanlığı-ից, որը կարող ենք անվանել Թուրքիայի նախագահականի քարոզչության վարչություն: Եթե անգամ հրահանգն ուղիղ չի իջել, ապա հոդվածն առնվազն ուղղորդվել ու վերահսկվել է:

Հետևաբար, այն ինչ նշված է այս հոդվածում, պետք է զննել ուշադրությամբ ու անել հետևություններ, որովհետև առավել նկատելի կերպով ուրվագծվում է Հայաստանի դեմ Թուրքիայի գործողությունների պլանը:

Հոդվածի գրեթե ամբողջական թարգմանությունը և բոլոր կարևոր կետերը, որոնք բաց թողնել չի կարելի, կարող եք կարդալ Ոսկանապատում՝ շուտով։

Այստեղ՝ ամենավտանգավորը։ Հոդվածագիրը նշում է, թե տարածաշրջանի վերջին զարգացումները ցույց են տալիս, որ որոշ արևմտյան տերություններ, նաև Ֆրանսիան և Իրանը, իռացիոնալ գործունեություն են ծավալում Զանգեզուրի միջանցք կոչվածի բացումը կանխելու համար։ Հատկապես Ֆրանսիան և Իրանը միջանցքում տեղակայում են ահաբեկչական խմբավորումներ՝ ֆինանսավորելով և զինելով այդ անձանց:

Ըստ TRT Haber-ի քարոզչության, Սյունիքում տեղակայված «ահաբեկիչների» թիվը հասնում է 10 հազարի, ու այս թվին ավելացնում են ամենավտանգավորը՝ իբր նրանց մեջ նաև քուրդ զինյալներ են PKK-ից, որը Թուրքիայի տարածքում գործող քրդական բանվորական/աշխատավորական արգելված, ահաբեկչական հայտարարված կուսակցությունն է, և YPG- ից, որը Սիրիայի տարածքի զինյալ քրդերն են:

Անկարայից ահաբեկիչ են անվանում նաև Երկրապահի դիրքապահներին, հայկական այլ՝ ավելի փոքր միավորների, որոնք որոշ գործողություններ են իրականացնում ուղղված սահմանի պաշտպանությանը, կամ անգամ որևէ գործողություն չեն անում (ՈՄԱ, Սասնա Ծռեր, Բևեռ և այլն):

«Զանգեզուրի միջանցքում տեղաբաշխված այս ահաբեկիչներին օրական վճարվում է 12 դոլար, վճարում են Ֆրանսիան և հայկական սփյուռքը», - նշում է թուրքական թերթը:
Գնում են ավելի հեռու՝ հավելելով, թե քրդերի ուղիղ ներկայությունից բացի «Զանգեզուրի տարածքում տեղակայված ահաբեկիչներն ու ավազակախմբերը լուրջ աջակցություն են ստանում PKK ահաբեկչական կազմակերպությունից»: Ընդ որում քրդերից բացի այս գործում մեղադրում են նաև Իրանին և Ֆրանսիային՝ գրելով, թե այդ «ահաբեկիչներին» Ֆրանսիայի և Իրանի զինվորականները սովորեցնում են դիվերսիաների, սպանությունների, ականապատելու և հետախուզության հմտություններ:

Մեղադրանքները պարզապես գրված են՝ առանց որևէ հիմնավոր ապացույցի, սակայն նման մեդիահրապարակումները, որպես կանոն, ինքնանպատակ չեն լինում: Լինում են մեծ պլանի մի մասը: Թուրքիան ստեղծում է միջավայր և տրամադրություններ՝ Հայաստանի դեմ գործողությունների համար:

Ընդ որում թուրքական քարոզչական այս գրոհը առաջին անգամ նկատելիորեն սկսեց ուրվագծվել Ներքին Հանդում, որտեղ բախումների հետևանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ: Ու այդ բախումներից հետո Բաքվից սկսեցին ահաբեկիչներ հայտարարել երկրապահի դիրքապահներին:

Սա թուրքական ձեռագիրն է՝ հայտնի դեռ հենց Թուրքիայի ներսից, նաև Սիրիայից և Իրաքից, «գտնում են ահաբեկիչներ» և իրականացնում «հակաահաբեկչական գործողություն»:

Նույնը տեղի ունեցավ Արցախում: Արցախի պաշտպանության բանակը հայտարարեցին «ահաբեկչական» ու սեպտեմբերի 19-ի հարձակումը կոչեցին «հակաահաբեկչական գործողություն»:

ՀՀ արտաքին քաղաքականության այս կերպի մեջ ոչինչ չի խանգարելու Թուրքիա-Ադրբեջան զույգին նույնն անել Հայաստանի ԶՈՒ կամ ՀՀ տարածքը պաշտպանող որևէ միավորի դեմ։

Հրապարակումը՝
Անի Ավետյանի
 
Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank