Ակնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ Առաքելյան
BLOG«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սա 2023թ. օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալն է՝ ըստ երկրների։
Ակնհայտ է, որ նույնիսկ իշխանությունների վարած արևմտամետ քաղաքականության, Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր։
Հայաստանում տարեկան կատարվող ՕՈՒՆ ամբողջ ծավալը արևմտյան մեկ լուրջ ընկերության ներդրման ծավալին էլ չի հասնում։
Փաստացի, իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը որևէ լուրջ արդյունք չի արձանագրում տնտեսական ոլորտում։
Հատկանշական է, որ արևմտյան երկրները շարունակում են ակտիվ ներդրումներ կատարել Ադրբեջանում, որը ներդրումների գրավչության տեսանկյունից հեռու է արևմտյան չափանիշներից։
Օտարերկրյա ներդրումները վաղուց դարձել են միջազգային հարաբերությունների բաղկացուցիչ մաս և Հայաստանի արձանագրած ցուցանիշները խոսում են այն մասին, որ իշխանությունները որևէ ոլորտում չեն կարողանում որակյալ հարաբերություններ հաստատել միջազգային գործընկերների հետ։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



