Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան
BLOGՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկ վարչախբի անուղեղ և անպատիվ կամակատարները դաժան ծեծի էին ենթարկել Տավուշի դիմադրության ակտիվ դեմքերից մեկին, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին:
Գնդապետը այժմ ծանր վնասվածքներով գտնվում է Նոյեմբերյանի հիվանդանոցում, բայց նրա կյանքին վտանգ չի սպառնում, իսկ ոգին անկոտրում է: Նրանք, ովքեր կատարել են այս զազրելի հանցագործությունը, անձնապես հայտնի են, և պատասխան կտան օրենքի առաջ իշխանափոխությունից հետո, իսկ ովքեր դեռ չեն արատավորել իրենց անունը մեր քաղաքացիների դեմ հանցագործություններով, խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը՝ դա նվազագույնն է, որ դուք կարող եք այսօր անել ձեր երկրի համար:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



