Yerevan, 10.May.2026,
00
:
00
BREAKING


Անկեղծ ասած, ես վախենում եմ ամուսնությունից. Անի Գալստյան

LIFE

Life.panorama.am-ը գրում է.


Life.panoarama.am-ը զրուցել է երիտասարդ դերասանուհի Անի Գալստյանի հետ, ով այս շրջանում նկարահանվում է «Վերջին հայրիկը» հեռուստասերիալում: Մեզ հետ զրույցում Անին պատմել է դերասանական արվեստը որպես կյանքի ուղի ընտրելու պատճառների, ապագա պլանների եւ սիրելիի մասին:

Անի, մի շրջան կար, որ հեռուստատեսությամբ Ձեզ չէինք տեսնում, բայց գիտեմ, որ այդ ընթացքում աշխատել եք, մի փոքր կպատմե՞ք, թե թվացյալ դադարի ընթացքում ինչո՞վ էիք զբաղված:

- Ինձ համար որպես այդպիսին դադար չի եղել, քանի որ հեռուստատեսային դադարի ժամանակ զբաղված էի գեղարվեստական ֆիլմով, որտեղ մարմնավորում էի գլխավոր հերոսուհիներից մեկին: Ես ունեմ համապատասխան պայմանագիր, ըստ որի այս ֆիլմի մասին տեղեկություններ տալ չեմ կարող, միայն կնշեմ, որ այն մեծ էկրաններին կլինի մարտին:

Այս շրջանում կրկին նկարահանվում եք սերիալում, ինչպե՞ս ստացաք առաջարկը, կերպարը արդեն ամբողջությամբ ընկալե՞լ եք:

- Այո, հիմա նկարահանվում եմ «Վերջին հայրիկը» սերիալում, որտեղ ներկայանալու առաջարկը ստացա սցենարի հեղինակ Անահիտ Մխիթարյանի կողմից: Ինչ վերաբերվում է կերպարին, պետք է հատուկ նշեմ, որ Անահիտին շնորհակալ եմ, որ իմ կերպարը ոչ թե ուղղակի աղջիկ է, ինչպես հաճախ պատահում է  սերիալներում, այլ նա ունի արտահայտված բնավորություն, որը իր կենսագրության արդյունքն է: Նա ապրել է դժվար կյանք, ու այսօրվա իր պահելաձեւը այդ կյանքի պատկերն է, նրա աչքի առաջ հորն են սպանել, կորցրել է նաեւ մորը եւ իրեն մեծացրել է հոր ընկերը, ում ապագայում սիրահարվում է իմ հերոսուհին: Սա արդեն խոսում է խոցելի մարդու մասին: Ես ամեն բան անում եմ, որպեսզի իմ հերոսուհին՝ Ստելան, ընդունվի եւ սիրվի մարդկանց կողմից: Ինձ համար այս կերպարը շատ հետաքրքիր է:

Անի խաղում եք նաեւ թատրոնում, Ձեր մասնակցությամբ վերջին ներկայացումը ո՞րն է եղել:

- Դեկտեմբերին մի շատ հետաքրքիր ներկայացման մասնակցեցի, որտեղ դերասանուհի, որպես այդպիսին, միայն ես էի: Նանոր Պետրոսյանն էր բեմադրել ներկայացումը, կոչվում էր «Վերապատմում»: Այս ներկայացման էությունն այն էր, որ պարզեինք, թե մեր նոր սերունդը որքանով է ճիշտ տեղեկացված հայոց նորագույն պատմությանը: Այս ներկայացմանը պատրաստվելիս՝ նախապես հարցում է անցկացվել երիտասարդների շրջանում, որի արդյուքնում պարզվեց, որ մեր նոր սերունդը այնքան էլ ճիշտ տեղեկացված չէ, քանի որ պատմության դասագրքերում շատ դրվագներ ուղղակի բաց են թողնված (օրինակ՝ 2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ կատարված իրադարձությունների մանրամասները): Ներկայացման ժամանակ կար կապ հանդիսատեսի հետ եւ ամբողջ ներկայացումը հիմնված էր իմպրովիզի վրա: Հերոսները բոլորը իրական մարդիկ էին, նրանք, ում հետ անցկացվել են հարցումները, եւ միայն ես էի դերասանուհի՝ մարմնավորելով հարցվողների շրջանում մի աղջկա` Վանուհուն, ով ներկա չէր կարող գտնվել երկրում չլինելու պատճառով: Հուսամ այս ներկայացումը շարունակություն կունենա:

Անի, ինչպե՞ս ստացվեց, որ ընտրեցիք դերասանի մասնագիտությունը:

- Ես մեծացել եմ մեծ ընտանիքում, մեզ հետ միասին ապրում էին նաեւ հորաքույրներս: Հայրական կողմս բոլորը արվեստագետներ են կամ որեւէ կապ ունեն թատրոնի հետ: Իմ շնորհը ժառանգել եմ պապիկիցս, նա Թիֆլիսի հայ թատրոնի դերասան է եղել՝ մինչ Հայաստան գաղթելը: Հայրս էլ մինչ բանակ գնալը Դրամատիկական թատրոնի դերասան է եղել, իսկ հետո կյանքի բերումով այլ աշխատանքով է զբաղվել: Ես մեծացել եմ Տիկնիկային թատրոնում, քանի որ հորաքույրներս էլ այդ թատրոնի կադրային բաժնում էին աշխատում, արդյուքնում, մասնագիտություն ընտրելիս ես անգամ չեմ մտածել, ինձ հեշտ էր այս աշխատանքը, ես այլեւս չէի կարողանում հանդիսատեսի շարքում նստել, անգամ Տիկնիկային թատրոնում ես կուլիսներից էի հետեւում ներկայացումներին, քանի որ ինձ այլեւս հանդիսատեսի տեղում անհետաքրքիր էր: Մորս կողմը բոլորը բժիշկներ են, եթե դերասանի մասնագիտություն չընտրելի, բժիշկ կդառնայի, բայց երեւի հորս արյան կանչն ավելի ուժեղ էր եւ չեմ փոշմանում, որ ընտրեցի այս մասնագիտությունը:

Անի, որեւէ թատրոնի հաստատված դերասանուհի չեք, դա Ձեր կա՞մքն է, թե առիթ չեք ունեցել:

-  Անկեղծ ասած, երկու տարի առաջ փորձում էի խաղալ Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում եւ արդեն պայմանագիր էի ստացել ու պետք է խաղայի այս թատրոնի մանկական ներկայացմումներից մեկի մեջ, սակայն բեմի վրա ոտքս վնասեցի, արդյունքում կանգնեցի վիրահատության առաջ: Դե իսկ վիրահատությունից հետո մեկ տարի չէի կարող շատ ակտիվ գործունեությամբ զբաղվել ու չգնացի թատրոն: Չգիտեմ, գուցե ամեն բան կանխորոշված էր, քանի որ եթե չգնայի այդ թատրոն, ոտքիս անհրաժեշտ վիրահատությունը չէի անի: Հիմա շատ կցանկանայի կրկին գնալ դրամատիկական թատրոն, շատ երջանիկ կլինեմ, եթե նրանք ինձ կրկին գրկաբաց ընդունեն:

Ձեզ համար կարեւո՞ր է առհասարակ դերասանի մասնագիտությունը, թե Ձեր գործով առավել շատ սիրում եք զբաղվել հատկապես թատրոնում:

- Թատրոնը, միանշանակ, ինձ համար առաջին տեղում է: Այն հաճույքը, որը դերասանը ստանում է թատրնում բեմի վրա խաղալիս, ուղղակի անփոխարինելի է, այստեղ դերասանը իր վարձն անմիջապես է ստանում: Մեծերից մեկն ասել է՝ «Թատրոնից հետո ամենակարեւոր բանն եմ տանում տուն՝ մեկ ճամպրուկ ծափեր»: Իրականում դրանից ավելի հաճելի վիճակ չկա: Ինձ համար ֆիլմերից ստացած առաջին հաճույքը գումարն է, իսկ թատրոնից դա չես ակնկալում: Ես թատրոնին անմնացորդ կնվիրվեմ, բայց խոստովանեմ, որ ֆիլմում այդ առումով կողմնապահություն եմ անում: Երբ ֆիլմից առաջարկ եմ ստանում, ինձ առաջինը հետաքրքրում է, թե ինչքան են վարձատրելու, թեպետ պատահել են ռեժիսորներ, ում հետ համագործակցելն արդեն մեծ հաճույք է եղել, եւ այդ ժամանակ գումարն էլ չի հետաքրքրել: Մեծ հաշվով, ըստ իս, դերասանի եւ առհասարակ բոլորի համար սերիալը գումար, ապրուստի միջոց վաստակելու տարբերակ է:

Անի, որպես դերասանուհի դերերի միջեւ տարբերություն դնո՞մ եք, անխախտ սկզբունքներ ունե՞ք:

- Այո, հայաստանյան կինոշուկայում բաց ու համարձակ տեսարաններում չեմ խաղա: Մեր մենթալիտետը բոլորին է հայտնի, սա մեծ խնդիր է, եւ չես կարող հաշվի չառնել շրջապատիդ եւ հարազատներիդ կարծիքը: Ինչ վերաբերվում է դերերի միջեւ տարբերությանը, պետք է նկատեմ, որ ինձ միշտ բացասական կերպարներ են առաջարկում, որի պատճառը չեմ կարողանում հասկանալ: Թեպետ դրա համար ուրախ եմ, քանի որ սերիալային բացասական կերպարները միշտ բնավորություն են ունենում ու հետաքրքիր է դրանք մարմնավորելը:

Հարցազրույցի ընթացքում նկատեցիք, որ շատ զգացմունքային մարդ եք, Ձեր նման տեսակը չի՞ խանգարում:

- Ես իսկապես անսահման էմոցիոնալ մարդ եմ, ու դա ինձ երբեմն իսկապես շատ է խանգարում: Եթե մարդիկ ինձ լավ չեն ճանաչում, միշտ առաջին հայացքից մտածում են, թե շատ մեծամիտ եմ, գոռոզ, քանի որ ես փորձում եմ էմոցիաներս կոծկել, բայց հակառակ կարծիք է ստեղծվում: Սակայն կմեծամտանամ ու կասեմ, որ չունեմ ընկեր, ում ունեցել եմ ու կորցրել, ես ունեմ 20 տարվա ընկերներ ու դա ինձ հպարտություն է պատճառում: Ես ընկերասեր եմ եւ սիրով եմ պահում այն ընկերներին, ում ունեմ իմ կողքին:

Անի, սիրելի ունե՞ք:

- Այո, սիրելի ունեմ, բայց դեռ չեմ ցանկանա նրա մասին շատ խոսել: Նա ինձ երջանկացնում է, ես նրա կողքին ինձ լավ եմ զգում: Նա միակն է, ով կարողացավ այնպես անել, որ իր կողքին լինեմ: Արդեն մեկ տարի կլինի, ինչ միասին ենք: Նա այս ոլորտից չէ, ինչը մի փոքր դժվարացնում է, քանի որ շատ խանոտ է, բայց ես ամեն ինչ անում եմ, որ չնեղացնեմ իրեն:

Ե՞րբ եք պատրաստվում օրինականացնել հարաբերությունները:

- Իսկապես այդ հարցի պատասխանը չգիտեմ: Անկեղծ ասած, ես վախենում եմ ամուսնությունից: Շատ եմ կարեւորում եկեղեցում պսակադրությունը եւ այդ ժամանակ երդման կարգը, բայց պետք է մինչ այդ քայլը շատ վստահ լինես, որ երդումդ հանկարծ չդրժես կամ չցանկանաս դրժել: Ես վախենում եմ ամուսնալուծություններից: Այդ հարցում համոզվելու ճանապարհին եմ, չգիտեմ, թե երբ կգա այդ օրը, որ ես էլ ճերմակ զգեստով ու անմնացորդ վստահ կմտնեմ եկեղեցի՝ ամուսնական երդում տալու:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another