Հարգելի՛ ոստիկան, դադարե՛ք ծառայել հայրենադավին, հայրենավաճառին, հայրենիքն ուրացողին. Աննա Կոստանյան
BLOGԱննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ոստիկանները դժգոհում են, որ հոգնել են ոտքի վրա ողջ գիշեր կանգնելուց ու մեկ մարդու կողմից շահագործվելուց։ Այո, ոստիկաններն էլ մարդ են ու հաստատ հոգնել, դժգոհել կարող են։ Որպեսզի դժգոհություններն օդում չմնան, հարգելի՛ ոստիկան հայրենակիցներ, դրան կա շատ պարզ, հասարակ լուծում՝ պարզապես դուրս գալ այն մեկի տիրապետության տակից, ով ազգուտակին խառնել է իրար։
Դադարե՛ք ծառայել հայրենադավին, հայրենավաճառին, հայրենիքն ուրացողին։ Դադարե՛ք հիմա, որ հետո ձեր երեխաների երեսին նայելու տեղ ունենաք։ Ո՞նց եք արդարանալու նրանց առաջ, երբ ձեզ հարցնեն՝ «հայրիկ (ինչու ոչ՝ մայրիկ), ի՞նչ էիր անում հայրենիքը հանձնելու ժամանակ», պիտի ասեք՝ ծառայում էի նիկոլ փաշինյանի՞ն։ Ավելի լավ է գետինը մտնել, քան ծառայել նիկոլ փաշինյանին...
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



