Անթույլատրելի է ԱԺ-ում կարևորագույն հարցերի քննարկումը վերածել վիրավորանքների ու ծեծկռտուքի թատերաբեմի. ԲՀԿ քաղխորհուրդ
BLOGԱնթույլատրելի է ներքաղաքական հարցերի, հանրության լայն խմբերի բարձրացրած սուր խնդիրների լուծումները տեսնել լուսաձայնային նռնակների մեջ։ Սա կբերի նոր փակուղու՝ լցված թշնամանքով ու չարությամբ։
Անթույլատրելի է ԱԺ-ում կարևորագույն հարցերի քննարկումը վերածել վիրավորանքների ու ծեծկռտուքի թատերաբեմի։
Փշալարերը և հատուկ միջոցները ոչ միայն ժամանակավոր, այլև՝ խիստ անհեռանկար ճանապարհն են՝ երկրի առաջ ծառացած բարդագույն խնդիրների լուծման և միասնական ելքեր գտնելու համար։
Մեր հաստատակամ դիրքորոշումն է, որ միայն հանրային հաշտեցման և գրագետ, վերկուսակցական ջանքերի ու կարողությունների մեկտեղմամբ է հնարավոր երկիրը դուրս հանել պատմական այս ծանրագույն վիճակից։ Շուտափույթ առողջացում ենք մաղթում երեկ վնասվածքներ ստացած քաղաքացիական անձանց և ոստիկաններին։
ԲՀԿ քաղխորհուրդ
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



