Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Շանը ծեծելու և 5-րդ հարկից դուրս նետելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող Hrants Ark հիմնադրամը ստորագրահավաք է կազմակերպել և պատրաստվում է դիմել Գլխավոր դատախազություն՝ վերջերս Երևանում տեղի ունեցած զարհուրելի դեպքի առնչությամբ, երբ ընտանիքի անդամներով՝ այդ թվում երեխան, ծեծի էին ենթարկել անօթևան շանը և ցած նետել 5-րդ հարկի պատշգամբից:

Հիմնադրամը պահանջում է , որ Գլխավոր դատախազությունը հետևողական լինի, որպեսզի Քննչական կոմիտեում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի հոդվածով քննվող գործը անուշադրության չմատնվի։

NEWS.am-ի հետ զրույցում կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հիմնադրամի տնօրեն Հրանտ Դավոյանը ասում է, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի հոդվածով քննվող գործերը սովորաբար կարճվում են, և մեղավորները չեն պատժվում:

«Որոշ ժամանակ առաջ մեր կամավորներից մեկը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն և հայտնել, որ քաղաքացին շանը ծեծել էր և կրակել նրա վրա: Երկու շաբաթ առաջ դատարանում քննվում էր այդ գործը, դատարանը մեղավոր ճանաչեց քաղաքացուն և նրա նկատմամբ կիրառվեց տույժ: Դա առաջին դեպքն էր, երբ նման գործով որևէ մեկը պատասխանատվության երթարկվեց»,-պատմեց հիմնադրամի տնօրենը։

Հրանտ Դավոյանը չի կարծում, թե միջադեպի պատճառը եղել է շան հարձակումը, և նույնիսկ այդ դեպքում նա կենդանու նկատմամբ նման վերաբերմունքը անընդունելի է համարում: Ագրեսիվություն դրսևորող շան հանդիպելիս նա քաղաքացիներին խորհուրդ է տալիս դիմել քաղաքապետարանի թեժ գիծ և պահանջել հեռացնել տվյալ շանը իրենց տարածքից:

«Երևի թե երկրում տիրող իրավիճակով պայմանավորված մարդիկ ավելի դաժան են դարձել, բացի այդ բացակայում են կրթական ծրագրերը, որոնք կսովորեցնեն աշակերտներին և նրանց ծնողներին, թե ինչպիսին պետք է լինեն մարդկանց և կենդանիների միջև բալանսավորված փոխհարաբերությունները: Եթե, օրինակ, հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդը հարձակվի մեզ վրա, մենք չենք կարող չէ՞ տեղում հաշվեհարդար տեսնել, իսկ ինչո՞ւ անպաշտպան կենդանիների նկատմամբ կարող ենք նման կերպ վարվել »,-ասում է նա:

Հրանտ Դավոյանի խոսքով, խոսակցություններ կան, որ միջադեպին մասնակից է եղել նաև մի կին, որը ըստ երևույթին շանը պատշգամբից դուրս նետած տղամարդու կինն է:

Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ գործով նախաձեռնվել է վարույթ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով՝ այն է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը: Գործի շրջանականերում իրականացվում են քննչական գործողություններ, նաև հարցաքննություններ: Այս պահի դրությամբ դեռ քրեական հետապնդման ենթարկվող անձ չկա:

Քրեական օրենսգրքի կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով։

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards