Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Նիկոլական թեզերը արտասանվում են էդմոնական բերանով. Արմեն Հովասափյան

BLOG
Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«ԻնքնաԷդմոնանացումը» շարունակվում է
Մասնագիտության բերումով ստիպված եմ լինում լսել տարբեր քաղաքական դեմքերի (իհարկե դրանցից շատերին դժվար է քաղաքական համարել, իսկ մի մասին էլ՝ դեմք), ինչն իր հերթին ստիպում է անդրադառնալ ու քաղաքական գնահատականներ հնչեցնել նրանց կողմից տիրաժավորված թեզերին ու շատ հաճախ կիրառվող մանիպուլյացիաներին։
Վերջին շրջանում իր քաղաքական մենախոսություններով սկսել է ակտիվանալ Մարուքյան Էդմոնը։ Նա իր «ինքնազրույցներում» փորձում է գնահատականներ տալ ու տարբեր իրավիճակների հետ կապված մեկնաբանություններ անել։ Իհարկե, հանուն արդարության պետք է փաստենք, որ Էդմոնը, ով վաղուց հասկացել է, որ քաղաքականությունն իր համար այլևս մեռած թեմա է, ամեն կերպ փորձում է ինքնաարդարացման դրվագներով հանդես գալ՝ այդ կերպ իր վրայից մաքրելով տարիներ շարունակ կուտակված նիկոլականությունը։
«Կլասիկ» քաղաքական գործիչն իր վերջին մենախոսության մեջ խոսում էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ի՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի մասին և տարբեր դրվագների հետ կապված մի շարք պնդումներ անում։ Հավելեմ, որ Մարուքյանի նախորդ էպիզոդը վերաբրվում էր 2020-ի նոյեմբերի 9-ի գիշերը Երևանում տեղի ունեցած միջադեպերին։ Հենց սկզբից արձանագրեմ մի բան․ երկու թեմայի հետ կապված Էդմոնը տիրաժավորում էր բացառապես Նիկոլի օրակարգից բխող թեզեր, գեղեցիկ ու էդմոնական փաթեթավորումներով ու համապատասխան դոզայի սոուսով հանրությանը մատուցում էր նիկոլական ասելիքը։
Ըստ էության՝ Նիկոլի Էդմոնը փորձում է հանրության չկողմոնոշված հատվածին այլ պրիզմայով ներկայացնել Փաշինյան Նիկոլի կողմից տված հարմար ու անհրաժեշտ թեզերը։ Ճիշտ է, նա մի քանի դրվագում փորձում է քննադատել ու իր «անհամաձայնությունը» հայտնել իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ, բայց դե թեմային տեղյակ հատվածի համար ամեն ինչ լակմուսի նման պարզ է (գեղիցը մարդ կա)։ Սեփական թիմակիցներին կորցրած ու կուսակցությունում փաստացի մենակ մնացած Էդմոնն ամեն ինչ անում է հանրային ընկալումներում նոր դեմքով հանդես գալու համար, և մարդկանց համոզում, թե ստեղծված իրավիճակում՝ «ճիշտն ինքն է» (միանգամից աչքիս առաջ եկավ 2018-ի «երրորդ ճանապարհի» մասին հայտնի թեզը)։ Այլ կերպ ասած՝ նիկոլական թեզերը արտասանվում են էդմոնական բերանով։
Առանցքային շեշտը, որ Մարուքյանն անընդհատ ընդգծում է՝ նախկին իշխանությունների հասցեին հնչող քննադատությունն է։ Մասնավորապես, նա նշում է, թե «մինչև 2020 թվականը ոչ ոք չի իմացել, թե ինչ է բանակցում Սերժ Սարգսյանը, նա չի խոսել հանրության հետ»։ Եվ սա այն դեպքում, երբ տարբեր առիթներով հանգամանալից նշվել է այս մասին։
Այստեղ Էդմոնին ասում եմ՝ քունա՛շ, քանի որ մինչև Նիկոլի կողմից իշխանության բռնազավթումը, հանրային տիրույթում հստակ տեղյակ են եղել բանակցվող փաթեթից։ Ավելին, ոչ միայն սեղանին հստակ բանակցված փաստաթուղթ է եղել դրված, այլ Փաշինյանն ինքն է անձամբ խոստովանել, որ իրեն առաջարկվել է այդ փաստաթղթի հիման վրա խնդիրը կարգավորել, իսկ ինքը դա մերժել է՝ նախընտրելով իրեն գիժ տեղ դնել:
Հիմա ավելի հանգամանալից․ Սերժ Սարգսյանը դեռևս Կիսիլոյվին տրված իր հայտնի հարցազրույցում ընդգծել է, որ բանակցային սեղանին կա «5+2» տարբերակը, նշել, որ պատրաստ է հանձնել այդ տարածքները Արցախի կարգավիճակի դիմաց։ Բոլորս ենք հիշում, որ մինև 2018 թվականը բոլորը, այդ թվում Էդմոնը, Սերժ Սարգսյանին քննադատում էին դրա համար։ Ե՛վ պատերզմից առաջ, և՛ հետո, միշտ էլ խոսվել է տարածքներ՝ կարգավիճակի դիմաց։ 2016 թվականին «Կազանյան փաստաթուղթը» կետ առ կետ հանրայնացվեց և լրատվականներով տարածվեց՝ դառնալով հանրային լայն քննարկման առարկա, ի դեպ դա արվեց անձամբ Լավրովի կողմից, որտեղ նա նաև նշել է, որ «Կազանյան փաստաթղթից» հրաժարվել է Ադրբեջանը, այլ ոչ թե Հայաստանը։ Այստեղ հստակ դարձավ, որ «Կազանյանում» սևով սպիտակի վրա գրված են «Արցախի միջանկյալ կարգավիճակի ու վերջնական կարգավիճակի» մասին հայտնի տարբերակը, ինչպես նաև հստակ ընդգծված, այդ գործընթացների իրականացման ճանապարհային քարտեզները՝ կետ առ կետ։ Ի դեպ՝ դա արվեց ԵԱՀԿ-ի կողմից, այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ բանակցություններն այլևս, որպես այդպիսին, գոյություն չունեն (2021 թվականի հունվարի 13-ին Պապովի կողմից)։
Մի բան էլ. նույն 2020-ի հոկտեմբերի 12-ին Նիկոլի հետ հանդիպման ժամանակ Էդուարդ Շարմազանովը մի քանի տասնյակ քաղաքական ուժերի ներկայությամբ վերջինիս ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի անունից ասել է, որ «գնա, խնդրի մեր ռազմավարական դաշնակցին, որ կանգնեցնի պատերազմը և ինչ առաջարկում է՝ համաձայնվի՛ր, քանի որ եթե չհամաձայնվեցիր, վաղն ավելի վատ պայմաններ են լինելու»։ Բացի էն, որ չի արվել, այլ նաև նույն անտարբերությունն է եղել նաև հոկտեմբերի 19-ին։
Այսինքն, էն որ Սերժ Սարգսյանին տասնյակ տարիներ սարքել էիք «բռնապետ» ու մարդկանց աչքին դեմոնիզացրել, հիմա ամեն օր ավելի ու ավելի պարզ է դառնում, թե ով էր ավելի ժողովրդավարն ու հասարակության հետ խոսացողը, հաշվետուն։
Էդմո՛ն, եթե Նիկոլն էդքան վատն էր, ու դու ի սկզբանե հասկացել էիր, որ պատերազմի կազմակերպման հետ կապված խնդիրներ կան, բա ինչո՞ւ գնացիր ու դարձար Նիկոլի հատուկ հանձնարարականներով դեսպանը։ Եթե հիշողությունս չի դավաճանում, իսկ ես բավական լավ հիշողություն ունեմ, Բերձորի ու Աղավնոյի հանձնելու ժամանակ, հենց դու էիր, որ հայտարարում էիր, թե «եթե Լաչինն ու Աղավնոն չտայինք, դրա այլընտրանքը լինելու էր միջանցքային տրամաբանությունը»։
Վերջում մի կարևոր դրվագ․ Էդմո՛ն, շեֆդ Սարգսյանից 42 հազարանոց հայրենիք էր ժառանգել, հիմա իր հաջորդին ի՞նչ ու ինչքա՞ն տարածք է ժառանգելու. մի հատ էլ քարտեզին ուշադիր նայի՛ր։

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank