Իլոն Մասկը որոշել է նվիրատվություն կատարել Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի համար. Զաքարյան
BLOGԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության մի քանի խոշոր դոնորներ սառեցրել են մինչև 90 միլիոն դոլարի նվիրատվությունները, քանի դեռ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը չի հրաժարվել պայքարը երկրորդ ժամկետի համար:
Միևնույն ժամանակ SpaceX-ի, Tesla-ի և X-ի սեփականատեր Իլոն Մասկը որոշել է զգալի նվիրատվություն կատարել Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավը խթանող կազմակերպությանը։
Մասկը գումար է տվել քաղաքական աջակցության կառույցների, որոնք կուլիսներում աշխատում են առանցքային նահանգներում հանրապետականների հաղթանակի հնարավորությունները մեծացնելու համար:
Շատ փորձագետներ Իլոն Մասկի այս քայլը շրջադարձային են համարում նախընտրական քարոզարշավի համար։ Դեմոկրատների շրջանում ձևավորվող ներքին ճգնաժամի պայմաններում՝ ամերիկացի միլիարդատիրոջ ֆինանսական ներդրումը գործող մրցակից նախագահի համար կարող է «լուրջ հարված» լինել:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



