Եվ հայկական, եւ ադրբեջանական կողմը ճիշտ ա ասում
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը
Լոնդոնից իրարամերժ հայտարարություններ ենք լսում, Ադրբեջանական կողմը մեղադրում է Հայաստանին, որ հրաժարվել է Ալիև-Փաշինյան հանդիպումից, Հայկական կողմը հանդիպումից հրաժերվելու մեջ մեղադրում է Ադրբեջանին:
Ըստ տրամաբանության, կողմերից մեկը ստում է: Իմ կարծիքով երկու կողմ էլ ճիշտ են ասում:
Մենք, բնականաբար, չենք տիրապետում մանրամասներին, սակայն փորձենք հասկանալ տրամաբանությունը:
Հանդիպման նախաձեռնությունը Բրիտանական կողմինն է եղել, և, բնականաբար, պետք է բրիտանական օրակարգով այն կայանար:
Բրիտանիան տասնյակ, եթե ոչ հարյուրավոր միլիարդների ներդրումներ ունի Ադրբեջանում և Կենտրոնական Ասիայում, հիմնականում հանքարդյունաբերական ոլորտում, պետք է շահագրգռված լինի Միջին Միջանցքի հարցով, այսինքն Հայաստանը հրաժարվի սուվերեն վերահսկողությունից Սյունիքի ռեգիոնում, ինչը նաև Ադրբեջանի պահանջն է:
Կարելի է ենթադրել, որ Հայաստանի պատվիրակությունը հրաժարվել է այդ օրակարգից և առաջարկել է հանդիպել այլ օրակարգով, Ադրբեջանը հրաժարվել է օրակարգը փոխել և ցանկացել է հանդիպել բրիտանական օրակարգով: Ադրյունքում միմյանց մեղադրում են հանդիպումից հրաժարվելու մեջ հրաժարվելու մեջ:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live