Yerevan, 23.October.2026,
00
:
00
BREAKING


Ալիևն ապացուցում է՝ սուտ են ՔՊ-ի և նրանց հարող բոլոր «փորձագետների» պնդումները, թե աշխարհում ԼՂ-ն Ադրբեջանի մաս էր ընկալվում. ադրբեջանագետ

BLOG

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում անդրադարձել է հուլիսի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ օկուպացված Շուշիում անցկացվող «Կեղծ տեղեկատվության բացահայտում. ապատեղեկատվության դեմ պայքար» թեմայով 2-րդ գլոբալ մեդիա ֆորումի շրջանակներում հնչեցրած հայտարարություններին՝ գրելով. «Բաքվի բռնապետ Ալիևը իր շատ ծավալուն ելույթի ժամանակ մի քանի անգամ Հայաստանի Հանրապետությունը կոչել է «Արևմտյան Ադրբեջան» ու նշել, որ հայերը «եկվոր են» իրենց իսկ պետությունում ու ապրում են ադրբեջանցիներին «պատկանող» տարածքներում։

ՀՀ սուվերեն ու լեգիտիմ ԱԳՆ-ն շարունակում է լռել այս թեմայի շուրջ, սա էլ ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն չեն, որ արագ արագ պատասխանեն։ Այս լռությունը մեզ վրա շատ թանկ է նստելու, սա խոսում է պետության չգոյության ու կատարյալ ձախողման մասին։

Ավելի քան երեք ժամ տևած այդ հարցուպատասխանը ես նայել եմ ամբողջությամբ։ Քանի որ հայկական մեդիա տիրույթում որոշ հայտարարություններ ակտիվորեն քննարկվել էին, կցանկանամ անդրադառնալ այն հատվածներին, որոնք դուրս են մնացել ուշադրությունից։

Նախ, ուշադրության է արժանի, որ հարցուպատասխանի մոդերատորը «Euronews» հեռուստաընկերության պրոդյուսեր Ռեբեկա Մակլաֆլին Իսթհեմն է։

Սա շատ բան է ասում, թե «Euronews»-ի և թե այդ տիկնոջ արժեհամակարգի ու «սկզբունքայնության» մասին։ Նա շռայլ էր բռնապետ ու ագրեսոր Ալիևի հասցեին իր հաճոյախոսություններում։

Ուշագրավն այն է, որ Ալիևը ևս շռայլ էր ԱՄՆ-ի ու Եվրոպայի հասցեին ուղղված իր հանդուգն ու հեգնական ձևակերպումներում։ Բերեմ մի քանի օրինակ՝

«Մենք ուժով և քաղաքական միջոցներով վերականգնեցինք Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքը, որը գտնվում էր օկուպացիայի տակ։ Իսկ մենք պատժամիջոցների տակ ենք եղել։ Այնպես որ, իհարկե, շատ հիասթափեցնող է, ավելի հիասթափեցնող է այն բառապաշարը, որն օգտագործվում էր տարբեր հանրային միջոցառումների ժամանակ։ Ադրբեջանի հետ սովորականի պես չենք աշխատելու (No business as usual with Azerbaijan). մենք բոլորս հիշում ենք այդ հայտարարությունը, իսկ հետո ի՞նչ եղավ։ Բիզնեսը, ինչպես միշտ, շարունակվեց, և մենք ոչինչ չարեցինք այդ չափազանցված և անիրատեսական պահանջները բավարարելու համար…»։

Սրանով Ալիևն ուզում է շեշտել, թե որքան անարժեք են ԱՄՆ-ից բարձր մակարդակով եկող հայտարարությունները ու որքան արագ դրանք կարող են փոխվել, մինչդեռ շեշտում է, թե որքան հետևողական է ինքը իր քաղաքականության մեջ։

Ալիևը նաև շեշտում է, որ անտարբեր է միջազգային կառույցների ու նրանց կարծիքների նկատմամբ։ «Մենք պարզապես որոշեցինք մեր տնային աշխատանքը կատարել, կենտրոնանալ մեր երկրի, մեր ժողովրդի վրա, և ուշադրություն չդարձնել, թե ով ինչ է ասել Եվրախորհրդարանում կամ Եվրոպայի Խորհրդում։ Մենք բացարձակապես անտարբեր ենք դրա նկատմամբ»։

Իրեն «նեոկոլոնիալիզմի» պայքարի «առաջամարտիկ» հռչակած բռնապետը չի մոռանում նաև Ֆրանսիայի հասեցին խոսքեր շռայլել․ «…այն, ինչ անում է Ֆրանսիան, անընդունելի է, զզվելի է և պետք է դադարեցվի: Նրանք իրավունք չունեն վերահսկելու իրենց տարածքից ավելի քան 10000 կիլոմետր հեռավորության վրա ապրող մարդկանց իրավունքները, որոնց նրանք նվաստացնում են, ում ասիմիլացիայի են ենթարկում և սպանում․․․»։

Սա ասում է մի բռնապետ, ով իր քաղաքականությամբ ու ագրեսիայով հազարավոր մարդկանց սպանության պատճառ է դարձել, ով ավելի քան տաս ամիս սովի է մատնել 120,000 հայի՝ նրանց ենթարկացնելու, ստորացնելու ու բռնի տեղահանելու համար։

Իհարկե, սա աբսուրդ է, բայց այս աբսուրդի Ալիևը նաև հասել է ոչ միայն Հայաստանի, այլև հենց Արևմուտքի անհետևողական ու վտանգավոր քաղաքականության պատճառով, քանի որ նրանք այնքան էին կենտրոնացել ռուսներին դուրս բերելու վրա, որ չհասկացան, թե ինչ անկառավարելի բռնապետի է վերածվում Ալիևը իրենց իսկ անուղղակի, իսկ որոշ դեպքերում՝ ուղղակի օգնությամբ։

Անդրադառնամ նաև Հայաստանի հետ կապված հայտարարություններին։ Նախ, Ալիևը մի քանի անգամ շեշտում է, որ Հայաստանի Հանրապետությունը դա «Արևմտյան Ադրբեջան է»՝ ադրբեջանցիների «պատմական հողը»։

«Ադրբեջանցիների այսօրվա Հայաստանի տարածքից դեպորտացիայի են ենթարկվել 20-րդ դարի սկզբին`1918 թվին։ Դրանից հետո դա շարունակվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո արևմտյան երկրներում ապրող հայերին հայրենադարձելու պատրվակով։ Այն ժամանակ 1940-1950-ական թվականներին ընդունվեցին սովետական կառավարության և ղեկավարության մի քանի որոշումներ, և հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվեցին դեպի Կուր-Արաքսի հարթավայր, որը կյանքի համար բոլորովին ոչ պիտանի էր և տարբերվում էր Զանգեզուրի, Գոյչայի և Արևմտյան Ադրբեջանի այլ ադրբեջանաբնակ տարածքների բնական և կլիմայական պայմաններից, որտեղ նրանք սովոր են ապրել․․․Արևմտյան Ադրբեջանից վտարված ադրբեջանցիների և Ադրբեջանում նրանց ժառանգների թիվն այսօր միլիոնների է հասնում»,- նշում է Ալիևը։

Այս հայտարարությամբ Ալիևը հստակ ցույց է տալիս իր հետագա զավթողական պլանները, բայց ՀՀ իշխանությունները շարունակում են անտեսել այս պարզ իրողությունը։ Եթե սրան գումարենք նաև այն հանգամանքը, որ վերջին կես տարվա ընթացքում Ադրբեջանը համատեղ ու անհատական ավելի քան 60 զորավարժություն ու վարժանքներ է անցկացրել, ապա պատկերը շատ հստակ է՝ Ադրբեջանը ՀՀ-ի նկատմամբ ունի անթաքույց զավթողական նպատակներ և տարածքային նկրտումներ։

Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ Ալիևը փաստացի խոստովանում է, որ տասնամյակներ շարունակ հենց Ադրբեջանն է ընկալվել որպես ագրեսոր Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում և հիմա իրենք ակտիվ աշխատանք են տանում այդ խոսույթը փոխելու ուղղությամբ։

«Շուրջ 30 տարի մենք ենթարկվել ենք էթնիկ զտումների և օկուպացիայի, բայց կարծես մենք ագրեսոր լինեինք։ Լրատվամիջոցների լուսաբանման, ինչպես նաև, քաղաքական դրդապատճառներով հաղորդագրությունների ու որոշումների հետևանքով, մենք դարձանք միջազգային պատժամիջոցների առարկա։ ԱՄՆ-ն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանեց դեռ 1992 թվականին: Մենք ագրեսիայի առարկա էինք, բայց ԱՄՆ-ում հայկական լոբբիի և Կոնգրեսի հայամետ անդամների պատճառով մեզ ենթարկեցին պատժամիջոցներ: Այնպես որ, բացարձակ անհեթեթ իրավիճակ էր․․․Այսպիսով, մենք պետք է շատ աշխատեինք»,-նշում է Ալիևը։

Այս հայտարարությամբ Ալիևն ապացուցում է, որ սուտ են ՔՊ-ի և նրանց հարող բոլոր «փորձագետների» այն պնդումները, թե աշխարհում ԼՂ-ն Ադրբեջանի մաս էր ընկալվում, թե իբր մեզ կընկալեին որպես «ագրեսոր» և նման այլ անհեթեթ հայտարարություններ։

Ալիևը պարզ ասում է, թե ինչ ընկալում կար Ադրբեջանի մասին, բայց ՀՀ իշխանությունների ապաշնորհության ու տգիտության հետևանքով մենք հասել ենք մի իրավիճակի, որ այսօր Ալիևը հպարտանում է պատերազմ սանձազերծելու ու էթնիկ զտում իրականացնելու կապակցությամբ, ավելին՝ մեր պետությունը կոչում է «Արևմտյան Ադրբեջան» և մնում անպատասխան։

Մինչդեռ այս ամենը կարելի էր դարձնել գլխացավանք Ալիևի համար, բայց դա աշխատանք է պահանջում՝ համառ ու հետևողական, իսկ դա ՀՀ իշխանությունների համար չէ, իրենք կարող են հայտարարել պատերազմի վտանգի մասին ու միասին գնալ արձակուրդ․․․»։

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'