Ինչ Արցախը չկա, առևտուրը մեռել է. Վարդան Ոսկանյան
BLOGԻրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Արտաշատ չհասած ճանապարհին բանջարեղեն են վաճառում։ Կանգնում եմ, սովորական մշակ մարդիկ են, իրենց դաշտի բերք ու բարիքն են վաճառում, ճանաչում են, զրույցի ենք բռնվում։
«Ոսկանյան ջան, ինչ Արցախը չկա, առևտուրը մեռել է։ Արցախ գնացողները կանգնում էին, արկղերով էին առնում ամեն ինչ։ Հիմա անցնողները կիլո-կիլո են առևտուր անում, մնացածն էլ արևի տակ փչանում է։ Արցախը մենակ հող չէր, ամեն ինչ էր՝ տնտեսություն էր, առևտուր էր, հիմա նոր ենք հասկանում արժեքը», - սրտնեղած խոսում են մարդիկ։
Սա «Արցախը տանք, որ լավ ապրենք» ստահոդ պնդման ուղղակի ջախջախումն է նաև հասարակ մշակ մարդու կողմից և հույս առ այն, որ ճիշտ գաղափարական աշխատանքի դեպքում Արցախի վերաազատագրման միտքը հնարավոր է ընկալելի դարձնել հանրության բոլոր շերտերին»։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



