Անօդաչու թռչող սարք՝ Մարտունու երկնքում. ՊՆ-ն հերքում է անհերքելին
VIDEOՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 20-ին, Oragir.News-ը ահանզանգ է ստացել Գեղարքունի մարզի Մարտունի համայնքի բնակիչներից, ովքեր նշում էին, որ իրենց բնակավայրի տարածքում անօդաչու թռչող սարք են նկատել։ Բնակիչների խոսքով՝ դա շատ նման է եղել թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքին։
Oragir.News-ը թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հետ, ով պնդեց, որ Հայաստանի օդային սահմանի հատում չի արձանագրվել։
Դիտարկմանը, որ Oragir.News-ը բնակիչներից տեսանյութ է ստացել, պաշտպանական գերատեսչության խոսնակը հետևյալ կերպ արձագանքեց. «Ես ձեր հարցին արձագանքեցի, ավելացնելու բան չունեմ»։
Հիշեցնեք նաև, որ երեկվանից լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել , որ թուրքական կողմից 2 անհայտ օբյեկտ՝ հավանաբար «Բայրաքթար» ԱԹՍ-ներ, հետախուզական թռիչքներ են իրականացրել Հայաստանի հետ սահմանի երկայնքով։
Փաստացի Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հերքում է անհերքելին, ընդ որում՝ տեսանյութի առկայության պարագայում։ Տեսանյութում երևում է ինչպես ԱԹՍ-ն, այնպես էլ՝ շատ պարզ լսվում վերջինս ձայնը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live