Yerevan, 05.December.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բաքվում մեզ ասում էին, թե «ձեր հայրենիքում ձեզ դավաճան ու դասալիք են անվանում, ընդունեք մեր կրոնը, ստեղ ապրեք»

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Դեռ ժամանակ է պետք ամբողջովին վերականգնվելու համար։ Մինչև հիմա վեր եմ թռնում գիշերը, մտածում,  որ դեռ Բաքվի բանտում եմ»,- MediaHub-ին պատմում է 2020 թվականին Արցախի Հադրութի շրջանում գերեվարված Շիրակի մարզի բնակիչը (իր ցանկությամբ անունը չի հրապարակվում)։

39-ամյա տղամարդը 3 տարի շարունակ որպես ռազմագերի պահվել է Բաքվի բանտում։ Թե ինչ ծանր օրեր են քաշել, ասում է, որ երբեք չի մոռանա։

«Դժվար եմ հարմարվել, կարելի է ասել՝ դեռ չեմ հարմարվել։ Երբ գերեվարվել եմ, փոքր երեխաս 6 ամսական է եղել, հիմա արդեն մեծ աղջիկ է։ Ինչքան փորձում էի ջերմություն տալ, չէր ստացվում, իմ կողմ չէր գալիս, վախենում էր, քաշվում էր»,- ասում է նա։ 

Մեր զրուցակցի խոսքով՝ հատկապես գերության առաջին ամիսներին շատ դաժան են վարվել հայերի հետ՝ ռեժիմով ծեծել են, օրեր շարունակ ջուր չեն տվել։

«Բայց, երբ Կարմիր խաչի կողմից տեսակցություն էր կազմակերպվում, ամեն ինչ կարգի էին բերում։ Լողանում էինք, սափրվում, ուտելիքը նորմալ էր, պահման պայմանները մաքուր։ Նրանք էլ տեսակցում էին, արձանագրում, որ ամեն ինչ հրաշալի է, բայց իրականում դա հերթական ադրբեջանական թատրոն էր։ Ամիսների ընթացքում հարմարվեցինք և՛ խոշտանգումներին, և՛ արհամարհանքներին»։

Այսպես, մինչև 2023 թվականի դեկտեմբեր 3 տարի շարունակ գերեվարված անձինք, միայն նրա համար, որ հայ են, ենթարկվել են ամենադաժան կտտանքներին։

Ինչո՞ւ են պետք Բաքվում պահվող հայ գերիներն ու պատանդառվածները, եթե հայ-ադրբեջանական կողմերը ձգտում են խաղաղության։ Մեր զրուցակիցը սակայն հակառակն է ասում. Բաքուն խաղաղության չի ձգտում։ 

«Այնտեղ պահվող հայերը վաղ թե ուշ բաց կթողնվեն։ Խնդիրը նրանում է կայանում, թե ինչի՞ դիմաց կվերադառնան։ Երբ մենք այնտեղ էինք, ադրբեջանցիները մեզ ցույց էին տալիս հեռախոսով թե «ձեր պետությունը թքած ունի ձեր վրա, ձեզ դավաճան ու դասալիք են ասում, եկեք մեր կրոնն ընդունեք ստեղ ապրեք», բայց մենք մեր երկիրը չենք սիրում իշխանության համար»,- ընդգծեց նա։

Շիրակցի տղամարդը 8 ամսում ինտեգրվել է «նոր» միջավայրին։ Բայց դեռ գիշերները երազում հաճախ «է լինում» Բաքվի բանտում, որտեղ 3 տարի խոշտանգման է ենթարկվել։

Հունան Թադևոսյան

IDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructureAmeriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community