Վերջին նախազգուշացում՝ բացահայտումից առաջ. Սուրեն Սուրենյանց
BLOGՍուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ժամանակակից աշխարհում սպորտը փոխկապակցված է պետության այլ ենթակառուցվածքների հետ և ակնկալիքները միջազգային մրցելույթներում համադրելի են պետության ընդհանուր ցուցանիշների հետ:
Այս համատեքստում Փարիզի Ամառային օլիմպիադայում մեր մարզիկները հրաշալի արդյունք են ցույց տվել, մանավանդ, եթե հաշվի առնենք մրցավարության հետ կապված սուբյեկտիվ դրսևորումները:
Նաև ակնհայտորեն այս օլիմպիադայի ցուցանիշները պետք է համեմատության մեջ դրվեն նախորդ օլիմպիադաների ցուցանիշների հետ ու դարձյալ կհանգենք այն եզրակացության, որ մեր մարզական ցուցանիշները նահանջ չեն ապրել:
Այս փաստարկները լրիվ բավարար են՝ օբյեկտիվ վերլուծություններ անելու համար:
Սակայն Օլիմպիադայի ավարտից անգամ օրեր ու շաբաթներ անց փաստազուրկ թիրախավորումների, տարատեսակ «ընդդիմադիր» դրսևորումների պակաս գոյություն չունի:
Դեռ օլիմպիադայի վերջնամասում եմ գրել, որ այս «ակտիվությունը» մարզական բաղադրիչ չունի:
Պալատական միջանցքներում ծվարած մի «իշխանիկ»՝ քողարկելու համար իր մարզական կառավարման տարիներին արձանագրված խայտառակ անհաջողությունն ու թալանը, սեփական «ինքնադրսևորման» նոր առիթ է տեսնում:
Մարզական շահերից ելնելով՝ դեռևս անուններ չեմ հրապարակում, չեմ ամբողջացնում «իշխանի» և նրա «իշխանիկների» ցանկը, բայց շատ ուղիղ եմ ասում՝ հանգիստ թողեք սպորտը, հակառակ դեպքում՝ կխոսեմ կոնկրետ անուններով ու ձեր «բացահայտումը» կտեսնեք իշխանության կաբինետներից մեկի ընդունարանում:
Հ.գ- մեր հասարակությունը, թերևս, իրավունք ունի տեղեկանալ նաև, թե ինչպես տարիներ առաջ կոպեկներով սեփականաշնորհվեց Դավիթաշենի կամրջի մոտ գտնվող հեծանիվի դպրոցը, ֆիզկուլտուրայի ինստիտուտի հանրակացարանը, թե ինչու 2004-ի օլիմպիական խաղերին մեկնած ծանրորդներ Խաչատուր Քյափանակցյանը և Հակոբ Փիլոսյանը ելույթներ այդպես էլ չունեցան, իսկ Աշոտ Դանիելյանի մեդալը հետ վերցրեցին: «Իշխան» մի ասա՝ մի իսկական պատուհաս, դա էլ քիչ է, հիմա էլ՝ «իշխանիկներ»....
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



