Չինաստանը վեց տարի շուտ գերազանցել է 2030 թ. ցուցանիշը
ECONOMICSՉինաստանն ակտիվորեն անցնում է էներգիայի վերականգնվող աղբյուրներին։ Արևի և էլեկտրաէներգիայի արտադրության արագ զարգացման շնորհիվ այս ամառ հասել է 2030 թ. թիրախին։ Սակայն որոշ այլ էներգետիկ արդյունաբերություններ այնտեղ փակվում են:
Հուլիսին, նոր հողմային տուրբինների և արևային վահանակների գործարկմամբ Չինաստանն ավելացրել է 25 ԳՎտ, և այժմ արտադրում է 1206 ԳՎտ, իսկ այդ ցուցանիշին պիտի հասներ միայն 2030 թվականին: Այս ծրագիրը դեռ 2020 թ. հնչեցրել էր Սի Ծինպինը։
Չինաստանի Էներգետիկայի ազգային վարչության տվյալների համաձայն, 2019 թվականին արդյունահանումը մնացել է 414,7 ԳՎտ մակարդակում, տարեկան աճը կազմել է մոտ 100-150։ Լուրջ բեկում է տեղի ունեցել 2023 թվականին՝ տարվա ընթացքում ավելացվել է 300 ԳՎտ, իսկ ընդհանուր հզորությունը գերազանցել է հազարը։
Չինաստանը դառնում է համաշխարհային առաջատար արևային վահանակների և հողմակայաններում էներգիա արտադրող սարքավորումների արտադրության մեջ։ Վերջնական նպատակը ածխածնային չեզոքությունն է: Չնայած երկիրը դեռ ավելի շատ ածուխ է սպառում, քան մնացած աշխարհը՝ ընդհանուրի 50 տոկոսը, բայց հենց արևային և հողմային էլեկտրակայանների զանգվածային կառուցումն էր, որը հնարավորություն տվեց կտրուկ սահմանափակել ածխի արդյունահանումը։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Սոնա Պողոսյան