Գագիկ Ծառուկյանը Հայաստանում որևէ ուժի հետ շփման հարցում չունի միջնորդների կարիք. Իվետա Տոնոյան
BLOGԻվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վերջին օրերին քաղաքական գործիչներից մեկի հարցազրույցը տարբեր մեկնաբանությունների տեղիք էր տվել, և պարզաբանման համար ինձ են դիմել մի շարք լրատվամիջոցներ։
Այս առիթով հարկ եմ համարում ասել հետևյալը.
Գագիկ Ծառուկյանը օլիմպիական խաղերին հաջորդող այս ժամանակահատվածում աշխատում է ծանրաբեռնված գրաֆիկով, կենտրոնացած է բազմաթիվ նոր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման վրա, և օրակարգում քաղաքական կոնսուլտացիաներ կամ դրանց առնչվող հարցեր ընդգրկված չեն:
Սա միանշանակ է։
Ամենայն հարգանքով տարբեր քաղաքական ուժերի, դրանց անդամների հանդեպ, թեև կան համատեղ աշխատանքի հաջողված պատմություններ, և շատերի հետ պահպանվում են մարդկային լավ հարաբերություններ, այնուամենայնիվ, գոնե այս պահին, քաղաքական կոնսուլտացիաներ և համագործակցային ձևաչափերի շուրջ քննարկումներ չեն ընթանում: Ավելացնեմ նաև, որ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում որևէ ուժի հետ շփման հարցում չունի միջնորդների կարիք։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



