Yerevan, 04.March.2026,
00
:
00
BREAKING


Տղայիս ճակատագիրը որոշվեց այդ պահին

BLOG

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Բարսեղ Գիշյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Երկու տարի առաջ այս օրվա գիշերը, սեպտեմբերի 13-ի լուսաբացին, Սյունիքի վրա հարձակման ժամանակ ծանր վիրավորվեց տղաս՝ Դավիթը, չէր կարողանում շարժվել, դեռ մութ էր, քիչ անց վիրավոր տղայիս գլխին կանգնեցին ազերիները և ժամեր անց զոհվեց։ Մեկ էլ, երբ նա լուսաբացին վիրավոր պառկած էր գետնին, մի շուն էր անհանգիստ անընդհատ վազում դեռ մութ անտառի եզրին, հեռվից հետևում նրան, դիրքերում շներ են լինում, որոնց զինվորներն են կերակրում պահում, երևի այդ շներից մեկն էր։  

Տղայիս ճակատագիրը որոշվեց էն պահին, երբ գիշերվա 4-ի մոտերքը նահանջի ժամանակ դիրքում մնաց վիրավոր զինվոր (կա վիդեո, ինձ ցույց տվեցին ծառը, որի տակ տեղավորել էին արկի բեկորից վիրավորված զինվորին)։ 
Ներկաներից մի քանիսը պատմեցին, որ իրենք տեսան վիրավորի հետևից գնացած Դավիթի «խփվելը», բայց չգնացին նրա հետևից։ Դիրքը գրավված էր, եթե գնային իրենք ևս զոհվելու էին և ես կրկնակի, եռակի մեղքի տակ էի ինձ զգալու, մտածելու էի իմ տղան մահացու վիրավորում էր ստացել, նրա հետևից գնացին և զոհվեցին։ Ինքն ամեն ինչ ճիշտ էր հաշվարկել, պրոֆեսիոնալ զինվորականի նման, հեռախոսը շպրտել էր ներքևի ձորը, փակել էր իր ֆեյսբուքյան էջի մուտքը Թուրքիայից և Ադրբեջանից, կոշիկները ամուր կապված էին, հագել էր իր ոչ նոր զինվորական հագուստները, որոնք ավելի հարմար էին մարտական պայմաններին (սա տեսա ազերիների վիդեոյում), այսինքն՝ ինքն իմացել է ազերիների հարձակման մասին, բայց մեզ հետ վերջին 3 օրը չէր խոսում։ Բայց ինքը «սխալվել» էր գրավված դիրք վերադարձի հարցում, քանի որ ոչ թե սառը հաշվարկ էր արել, այլ առաջնորդվել էր էթիկայով ու բարոյականությամբ։Վիրավորի հետևից միայնակ հետ գնալը հուսահատ քայլ էր, դիրքն արդեն ազերիների ձեռքին էր։ Տղաս միայն 19 տարեկան էր, բայց պարտքի, խղճի ու որոշակի վարքականոնի տեր մարդ էր, հավատացյալ չէր, բայց Սյունիքի լարված շփման գծում լինելը նրան մի քիչ ֆատալիստ / ճակատագրապաշտ էր դարձրել, սկսել էր խաչ կրել ու զոհվելուց 1․5 ամիս առաջ դիրքերում խաչն էր կորցրել, որը վատ նշան էր համարել, մի խոսքով, հավատացյալ չէր, բայց ուզում էր իր խղճի առաջ մաքուր լինել։

Բայց Դավիթիս ծանր վիրավորվելը նրա հետ կատարվածի վերջը չէր, դեռ պիտի նկարեին «ուսը կապելու» հայտնի վիդեոն և հետո․․․ տղայիս գլխի հետևի մասում, որը չէր երևում ոչ կողքից և ոչ էլ առջևից, ատրճանակի կոթով 4 խփած տեղեր կային, ոչ ծանր, երկուսը թեթև, իրարից ոչ հեռու։ Զինվորականները, որ ծանոթ էին այս ձեռագրին, ասացին, որ ազերիների սպայական կազմից ինչ-որ մեկն է խփել իր ատրճանակի կոթով։ Նրանց ասելով ծանր վիրավորին, որը արյունաքամվում էր, նրան շատ քիչ էր մնացել ապրելու, փորձել են ստիպել ինչ-որ բան ասել կամերայի առաջ։ Կամերան բռնել են և պահանջել, եթե չկա վիդեո, ուրեմն չի ասել։ Որպեսզի նկարահանած կադրում չերևա՝   հատուկ խփել են գլխի հետևի մասից, նորից են կամերան բռնել, նորից են պահանջել, չի ասել․․․ այսպես 4 անգամ։ Եթե եթեր չեն տվել, ինչպես ուսը կապելու տեսարանը, ուրեմն չի ասել․․․ (ես կողմ եմ, որ կյանքը փրկելու համար ինչ-որ բան ասեն)։ Իր մարմինը զննելով հասկացա, որ նա հիանալի իմացել է, որ իր կյանքի վերջն է, իմացել է, որ իր կյանքը խլեցին, գիտեր դա ինչ ողբերգություն է իր ընտանիքի համար, գիտեր, որ իր կյանքը գնաց ու հիմա էլ կամերայի առաջ ուզում են սպանել իր «հպարտությունը», «արժանապատվությունը», ի ցույց մեզ բոլորիս, որ այդպես մեզ բոլորիս սպանեն ու խեղճացնեն հոգեբանորեն։ Եթե նման վիդեո չի հայտնվել, ուրեմն ոչինչ չի ասել, թե չէ հաճույքով ցույց կտային։ Դավիթս պետք է արյան մեջ լիներ՝ ելնելով նրա վիրավորման բնույթից, բայց նրան հետ էին տվել մարմինը լվացված։

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Love Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank