Yerevan, 05.December.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ծննդատունը չի բացվելու, մի ամբողջ կոլեկտիվ դարձավ գործազուրկ. ի՞նչ կապ ունի Անահիտ Ավանեսյանը

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ կոլեկտիվը բողոք նամակ է ուղղել Նիկոլ Փաշինյանին, որը աշխատակիցները տրամադրել են MediaHub-ին:

Նամակում ներկայացվում է, որ ծննդատան աշխատանքը կասեցվել է, և աշխատակիցները օգոստոսից գտնվում են գործազրկության շեմին։ Նշենք, որ ծննդատունը գոյություն ունի 1957թ.-ից, որը Քանաքեռ-Զեյթուն համայնքի միակ ծննդատունն է: 1999թ.-ից սկսած, ըստ աշխատակիցների, երբ տնօրենը փոխվել, մինչ վերջերս  ծննդատունը «աստիճանաբար անկում է  ապրել» վատ կառավարման հետևանքով։ Եվ ահա 2024թ.-ին, այլևս չհանդուրժելով այդ իրավիճակը, մասայական բողոքի ակցիայի արդյունքում քաղաքապետարանը “մեծ ջանքերով հետ վերցրեց ծննդատունը»։

«Մեզ սատարեց և մեր խնդրանքներին ականջալուր եղավ քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։ Թվում էր՝ պետության աջակցությամբ կարող ենք մարդավայել աշխատել, սակայն ՀՀ ԱՆ վերահաս ստուգման արդյունքում մեր ծննդատունը գնահատվեց ցածր մակարդակի և պահանջ դրվեց աշխատանքի կասեցման։ Տեղեկացնենք՝ ծննդատանը մեր պետությունը 3-4 անգամ հսկայական գումար է տրամադրել, սակայն այդ գումարը չի ծառայել իր նպատակին և, ամենայն հավանականությամբ, մսխվել է (1999-2024թթ.), և ծննդատան աշխատանքի կասեցումն անձնակազմը կապում է դրա հետ»,- ասվում է նամակում։

Այնուհետ նրանք խնդրում են Փաշինյանից կարճ ընդունելություն, որպեսզի  ներկայացնեն խնդիրները:

«Խնդրում ենք՝ օգնեք վերականգնել մեր ծննդատան աշխատանքը, քանզի այն հանդիսանում է մեր համայնքի կարևորագույն օջախներից մեկը։ Փաստացի՝ կասեցնում են քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող միակ պետական ծննդատան աշխատանքը, ի շահ մասնավոր ծննդատների, հանձինս՝ մեր ծննդատան անմիջապես հարևանությամբ գտնվող, առողջապահության նախարար Ա. Ավանեսյանի հովանու ներքո գործող Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի, որտեղ բացվում է ծննդաբերական բաժանմունք։ Արդարացի չէ»։ 

Նամակի հեղինակները նաև տեղեկացրել են, որ երեկ՝ 17.09.2024թ-ին, կոլեկտիվը հանդիպում է ունեցել քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի և տեղակալի հետ։

Հանդիպման ընթացքում աշխատակիցներին առաջարկվել է գտնել նոր աշխատանք, քանզի բժշկական հաստատությունը՝ որպես ծննդատուն, չի վերաբացվելու։

«Փաստացի մի ամբողջ կոլեկտիվ դառնում է գործազուրկ»,- հավելում են նամակի հեղինակները:

IDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructureAmeriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community