Yerevan, 26.September.2026,
00
:
00
BREAKING


«Մայրս Էդգարից հետո երբեք չի անդրադարձել ո՛չ նկարներին, ո՛չ գրքին, բարդ ու էմոցիոնալ ընթացք էր, ամեն ինչ հիշեցնում էր նրան». Լիլի և Աննա Էլբակյանները Էդգար Էլբակյան կրտսերի գործերը կյանքի են կոչել

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Գծից այն կողմ» ներկայացումը բերմադրելը Աննա և Լիլի Էլբակյանների համար շատ բարդ էր, որովհետև անընդհատ, ամեն ինչ հիշեցնում էր Էդգարին: Ներկայացման մեջ հնչում են Էդգարի երգերը: «Ես էլ, մայրս էլ էմոցիոնալ ենք և 2-ով էինք աշխատում բեմադրության վրա: Մայրս Էդգարից հետո ընդհանրապես չի անդրադարձել ո՛չ նկարներին, ո՛չ գրքին: Այդ ամենը նորից փորփրել, խորանալ այդ ամեն մեջ, լսել նրա խորհուրդները, ապրել դրանով... շատ-շատ բարդ ընթացք ենք ունեցել և շատ երկար են տևել փորձերը»,- դերասանուհի, ռեժիսոր Լիլի Էլբակյանը Tert.am Life-ին է վստահել ներկայացման ստղեծման բարդ ճանապարհի մանրամասները:

Ես ուզում էի Էդգարի գործերը կյանքի կոչել, բայց էմոցիոնալ վիճակն անընդհատ խանգարում էր

Ներկայացումը բեմադրվել է անցյալ տարի, նվիրված է Էդգարի 40-ամյակին, ուզում էինք նրա տարեդարձն անպայման տոնել: Նա հանրությանը ծանոթ է միայն «Լուսին» երգով, ավելի ճանաչելի դարձնել երիտասարդությանը: Թատերական ինստիտուտում  ու տարբեր վայրերում Էդգարի երգերը լսում են և շատ հաճախ նույնիսկ չգիտեն, թե ով է հեղինակը:

Իսկ նա մեծ ժառանգությհուն է թողել, չնայած երիտասարդ է մահացել՝ 17 տարեկանում, բայց գրել է 1 պիես և բազմաթիվ պատմվածքներ ու բանաստեղծություններ, 30-ից ավելի երգեր: Գիրքը տպագրվել է փոքր տպաքանակով և այդքան էլ ծանոթ չէր հանդիսատեսին, ես անպայման ուզում էի նրա գործերը կյանքի կոչել, բայց էմոցիոնալ վիճակն անընդհատ խանգարում էր Էդգարի գործերին դիպչել:

Էդգարի համար ընկերությունն ամենակարևորն էր և հենց հանուն ընկերության ինքը մահացավ

Ինձ մոտ միտք առաջացավ 3 պատմվածք հավաքել, ի մի բերել մեկ սյուժեի մեջ, որպեսզի հանդիսատեսի համար միտքը չլինի կտրտված, այլ՝ ամբողջական: Հորինեցի իրավիճակ, պատմվածքի հերոսներից կերպարներ ստացա: Ներկայացումը մի ռեժիսոր տղայի մասին է, ով պիտի ավարտի թատերական ինստիտուտը և իրեն հանձնարարել են նյութ գտնել պիեսի համար և նա պատահաբար բախվում է Էդգարի գրքի հետ: Երիտասարդ հիվանդապահուհին, ով չոր ու կոպիտ աղջիկ է, հերոսի հիվանդ մոր համար անընդհատ ընթերցում է Էդգարի գործերը: Տղան, լսելով այս գործերը, որոշում է ֆիլմ նկարել: Ներկայացման ընթացքում 2 ընկերներ ֆիլմ են նկարում այս գործերի հիման վրա: Ներկայացումը մի քանի իմաստ ունի. նախ ընկերության մասին է, Էդգարի համար էլ ընկերությունն ամենակարևորն էր և հենց հանուն ընկերության ինքը մահացավ:

2-ը սիրում են մի աղջկա և 3-րդն ավելորդ է ու պիտի գնա գծից այն կողմ

Ներկայացումը սկսվում է հետևյալ տողերով. «Եթե մեկին այս ճահճից ես փրկել կարողանամ, ուրեմն ես կհաղթեմ և հանգիստ կհեռանամ...»:

Սա ներկայացման հիմնական գաղափարն է: Այստեղ նաև սիրային գիծ կա, մեր հերոսը հետո սիրահարվում է այդ չոր ու կոպիտ աղջկան, ով կարծես գալիս է այդ տուն մորը խնամելու, բայց իրենց մեջ սեր է ծնվում: Հենց այդ աղջիկն էլ խաղում է այդ ֆիլմում հերոսուհի, որի ընթացքում էլ սիրո կրակ է վառվում:

Ներկայացումը կոչվում է «Գծից այն կողմ», որը մի պատմվածքի վերնագիրն է, և ֆիլմի վերջին հատվածը: 3 հոգու մասին է, 3-ը՝ մի նավակում: 2-ը սիրում են մի աղջկա և 3-րդն ավելորդ է: Եվ 3-րդը պիտի գնա գծից այն կողմ, որտեղ չկա սահման ու գիծ, մեղավոր ու անմեղ: Այսպիսի տեքստեր կան պիեսում, որոնք շատ պոետիկ են, բայց շատ հուզիչ ու դիպչում են սրտին:

Կարծես գրքից պոկված կերպարներ լինեն

Դերասանական կազմը ամբողջությամբ փոխվեց, որովհետև մեզ պետք էին մարդիկ, ովքեր իսկապես Էդգարի գաղափարներն իրենց մեջ կրում են: Ներկայացման մեջ աղջկա՝ Արևայի կերպարը, որը հերոսուհու ընկերուհին է, ռոք երգչուհի է և երգում է Հյուսիսային պողոտայում, մարմնավորում է Էվա Ոսկանյանը՝ Էդգարի մորաքրոջ աղջիկը: Նա ներկայացման մեջ երգում է Էդգարի երգերը: Հերոսը, լսելով այդ երգը, վերցնում է այն ու դարձնում սաունդթրեկ: 5-6 երգ օգտագործված է, այդ թվում՝ «Լուսին»-ը:

Դերասանական կազմում հիմնականաում Խամաճիկների թատրոնի դերասաններն են՝ Էմմի Սարդարյանը, Հակոբ Հակոբյանը, Մեսրոպ Աբտոյանը, Հասմիկ Տեր-Կարապետյանը, ում հետ միշտ համագործակցում ենք, Էվա Ոսկանյանը: Կան էպիզոդիկ դերեր, որոնցից ամեն մեկը մի գույն է բերում ներկայացմանը, և, եթե նրանցից մեկին հանենք, ներկայացումը չի կայանա, որովհետև շատ գունավոր և կարծես գրքից պոկված կերպարներ լինեն:

Եթե Էդգարը կենդանի լիներ, գուցե այս գործերը երբեք չբեմադրվեին

Ներկայացումն իր ֆորմատով շատ յուրահատուկ է, որովհետև ֆիլմ-ներկայացում է, կարծես բեմի վրա տեսնենք, թե ինչպես են հերոսները ֆիլմ նկարում: Ոչ թե միայն էկրանն է օգտագործված, այլ ողջ ընթացքում բեմի վրա ֆիլմ է նկարվում և իրական բեմի վրա տեսնում ենք, թե ինչպես այսօրվա լեզվով խոսող ու այսօրվա խնդիրներով ապրող երիտասարդները սկսում են ապրել հեղինակի մտքերով ու խնդիրներով:

Բացի այն, որ ներկայացումն իր գաղափարներն ունի. սիրո, Աստծուն հավատալու, ընկերասիրության, այս աշխարհին ուրիշ հայացքով նայելու, ամեն պատմվածք իր ասելիքն ունի:

Հեղինակի ձայնը Արմեն Էլբակյանի ձայնով է, և բեմադրության ընթացքում այդ ֆիլմի ձայնը Էդգարի մտքերով ու ոգով ուղարդում է ամբողջ ներկայացումը:

Ամեն հեղինակ իր գործը յուրովի է տեսնում, և, եթե Էդգարը լիներ, գուցե կարիքը չլիներ, որ մենք բեմադրեինք այս գործերը, գուցե այս գործերը երբևէ չբեմադրվեին: Բայց մի բան վստահ գիտեմ, որ, եթե Էդգարը էստեղ լիներ, կասեր, որ իր գործերից շատ չենք հեռացել: Ամենակարևորը իր լուսավոր ուղերձն է պահպանված, և այն, ինչ ինքը ցանկացել է փոխանցել ընթերցողին:

Եթե ուզում եք հուզվել և ծիծաղել, սա հենց այդ ներկայացումն է

Ներկայացումը մեծահասակների համար է: Հանդիսատեսը սովոր է, որ Խամաճիկների թատրոն գա մանկական ներկայացում դիտելու:

Այս ներկայացումը բարձրացնում է երեկվա և այսօրա խնդիրներ: Դերասանական կազմը շատ մեծ սիրով է աշխատում: Աննա Էլբակյանը շատ մեծ ներդրում ունի այս ներկայացման մեջ, նա հրաշալի աշխատել է դերասանների հետ, բոլորս ներգրավված ենք եղել, Արմեն Էլբակյանն էլ իր ձայնով: Եղել է բարդ, բայց և հետաքրքիր, ու դա իր որակն է տվել:

«Գծից այն կողմ» ներկայացումը բեմում կլինի սեպտեմբերի 25-ին, Խամաճիկների պետական թատրոնում, ներկայացումը դեռ քիչ ենք խաղացել, դրա համար համարում եմ, որ պրեմիերա է: Եթե ուզում եք գալ, մտածել, հուզվել և ծիծաղել, սա հենց այդ ներկայացումն է:

You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities