Yerevan, 23.October.2026,
00
:
00
BREAKING


Սերժ Սարգսյանը ՄԱԿ ամբիոնից հստակ ասել է, որ Արցախն առուծախի առարկա չէ, քանի որ «հայրենիքը սուրբ է». Շարմազանով

BLOG
Իսկ կար ժամանակ ,երբ Հայաստանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից սպասարկում էր Հայաստանի ,Արցախի ու հայկական Սփյուռքի շահերը։
 
ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ելութ ունենալը ոչ թե աննպատակ ու ինքնանպատակ պետք է լինի,այլ կարեւոր գործիք բարձրաձայնելու քո պետության ու ազգի մարտահրավերների ,սպառնալիքների ու շահերի մասին։
 
Տարիներ շարունակ ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանում արտաքին հարթակներում ու նախ եւ առաջ ՄԱԿ-ի բարձր ամբիիոնից բարձրաձայնվել են Հայաստանի,Արցախի ու Սփյուռքի շահերից բխող փաստարկված դրույթներ ՝ ընկալելի լինելով միջազգային հանրության համար։
Չի եղել ՄԱԿ-ում մի ելույթ,որտեղ Սերժ Սարգսյանը չխոսի տարածաշրջանային անվտանգային ճարտարապետության կառուցման մեջ հայկական շահերի կարեւորության ու Ադրբեջանի ապակառուցողական մոտեցման մասին։
ՄԱԿ-ի բարձր ամբիոնը ազդեցիկ հարթակ է հանդիսացել խոսելու Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ու Հայոց ցեղասպանության դատապարտման ,ինչու չէ նաեւ խաղաղության հասնելու մասին։
 
Բայց արժանապատիվ խաղաղության,այլ ոչ՝ կապիտուլյացիաի։
Այսպիսով.ՄԱԿ-ի 69-րդ նստաշրջանում նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով ,որտեղ նշել է.
 
«Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայ ժողովուրդը խնկարկելու է իր պատմության ամենաողբերգական էջի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Պատմության մեջ նախադեպը չունեցող՝ մի ողջ ժողովրդի սպանդի և հայրենազրկման նպատակ հետապնդող այդ ոճրագործությունը շարունակում է աշխարհի հայերի համար մնալ չսպիացած վերք: 1915թ. Ցեղասպանությունը քաղաքակրթության և մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր, իսկ դրա ոչ լիարժեք դատապարտումը՝ նույնօրինակ զանգվածային ոճրագործություններ ծնող երևույթ»։
 
Նախագահը հստակ նշում է,որ Հայոց ցեղասպանությունը «մարդկային քաղաքակարթության դեմ ուղղված հանցագործություն է»։
 
Սերժ Սարգսյանի նման ձեւակերպումը հենց այնպես չէր այդպիսին ընտրված։
Դեռեւս 1915-ի մայիսի 24-ին Անտանտի/Մեծ Բրիտանիա,Ֆրանսիա եւ Ռուսաստան/ պետություններն ընդունեցին հռչակագիր,որի համաձայն Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի զանգվածային ջարդերը որակվեցին «հանցագործություն մարդկային քաղաքակրթության դեմ»։
 
Երրորդ նախագահը ՄԱԿ-ի 69-րդ ասամբլեայում նաեւ հայտարրարում է,որ միայն անցյալի հանցագործությունների դատապարտումը կարող է կանխարգելել նոր հանցագործությունները։
 
Այսինքն ՝դատապարտումն է նոր հանցագործություններ կանխելու լավագույն գործիքը։
Անդրադառնալով Թուրքիայի քաղաքականությանը՝ Սերժ Սարգսյանը նշել է.«Հայտնի է, որ պաշտոնական Երևանի նախաձեռնած` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը հասավ մինչև Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրում: Այդ արձանագրություններն արդեն տարիներ շարունակ դարակներում են` սպասելով Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը: Պաշտոնական Անկարան բացահայտ հռչակում է, որ կվավերացնի այդ արձանագրությունները միայն, եթե Լեռնային Ղարաբաղը` Ազատ Արցախը, հայերը հանձնեն Ադրբեջանին: Հայաստանում և Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «գրողի ծոցը վավերացնեք»: Ժողովրդական լեզվով արտահայտված այս բառերի մեջ մի ողջ ազգի դարավոր պայքարն է խտացած, որ ուրիշի հայրենիքի վրա առուծախ անողներին անառարկելիորեն բացատրում է` Հայրենիքը սուրբ է, և ձեր առուծախը հեռու տարեք մեզնից: Ահա նման պայմաններում է, որ այսօր պաշտոնական Երևանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը»։
 
Նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հստակ ասում է,որ Ազատ Արցախն առուծախի առարկա չէ,քանի որ «հայրենիքը՝սուրբ է»։
 
Նա նշում է,որ անթույլատրելի է Հայաստանի հետ խոսել «քաղաքական շանտաժի» լեզվով։
 
Եվ «գրողի ծոցը վավերացնեք»-ը հստակ ուղերձ էր միջազգային հանրությանը,որ ՀՀ-ն ամեն գնով չի պատրաստվում կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։
Սերժ Սարգսյանը փաստում է,որ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորումը դա ամեն գնովը չէ,տիկնայք եւ պարոնայք։
 
Սա ազգային ու պետական գործիչ նախագահի ելույթ է,որը ՄԱԿ-ի ամբիոնից խոսում է արժանապատիվ խաղաղության,այլ ոչ թե մուրացկանի կեցվածքով։
 
Խոսելով ինքնորոշման իրավունքի իրացման մասին ՝Սերժ Սարգսյանն ասում է.«Օրեր առաջ Շոտլանդիայում տեղի ունեցած հանրաքվեն կրկին ապացուցեց, որ հենց հանրաքվեի ինստիտուտն է ներկայում հետևողականորեն դառնում էթնիկ խնդիրների խաղաղ կարգավորման կարևորագույն իրավական գործիքներից մեկը: Եվ պատահական չէ, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած կարգավորման հենասյունը ևս հանրաքվեի միջոցով սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքն է»։
 
Սա է պետական խոույթը,ոչ թե հակառակորդների նարատիվը պաշտպանելու գործելաոճը։
 
Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից կոնկրետ հակադարձում է նաեւ Ադրբեջանի կեղծ ու ստոր «փաստարկներին»։
 
Նա նշում է.« Տիկնա՛յք և պարոնա՛յք,
 
Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին՝ չեմ կարող չանդրադառնալ ՄԱԿ-ի ԱԽ կողմից պատերազմի տարիներին ընդունած 4 բանաձևերին, որոնք պարբերաբար շահարկվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ որպես իրենց ապակառուցողական քաղաքականության հիմնավորում:
 
Խոսքն այն բոլոր չորս բանաձևերի մասին է, որտեղ որպես առաջնային և անվերապահ պահանջ նշվում էր ռազմական և թշնամական գործողությունների դադարեցումը, ինչը չիրականացվեց Ադրբեջանի կողմից: Հենց Ադրբեջանի կողմից սույն բանաձևերի հիմնարար պահանջները չկատարելու հետևանքով էր, որ անհնարին դարձավ դրանց ամբողջական իրականացումը: Բանաձևերում կոչ էր արվում դադարեցնել խաղաղ բնակչության ռմբակոծություններն ու օդային հարվածները, զերծ մնալ միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների ոտնահարումից, ինչին ի պատասխան՝ Ադրբեջանը շարունակում էր ռմբակոծել խաղաղ բնակչությանը՝ տարբերություն չդնելով երեխաների, կանանց, մեծահասակների միջև՝ կոպտորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքի բոլոր իրավական և բարոյական նորմերը:
 
Եվ այսօր Ադրբեջանն առանց ամաչելու հղում է կատարում այդ բանաձևերին՝ ընտրողաբար, համատեքստից կտրված մեկնաբանում դրանք՝ որպես խնդրի կարգավորման նախապայման: ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի համարժեք մեկնաբանումն անհնար է առանց դրանցում ամրագրված պահանջների աստիճանակարգի ճիշտ ընկալման:
 
Բանաձևերում ամրագրված պահանջներից են նաև՝ տարածաշրջանում տնտեսական, հաղորդակցության ուղիների և էներգետիկ կապերի վերականգնումը (853 բանաձև), հաղորդակցության ուղիների վերականգնման խոչընդոտների վերացումը (874 բանաձև): Գաղտնիք չէ, որ հակամարտության հենց սկզբից Ադրբեջանն ու Թուրքիան Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ կիրառում են շրջափակում: Ադրբեջանի Նախագահն իր ելույթներում նույնիսկ հպարտանում է դրանով՝ սեփական հանրությանը խոստանալով, որ այդ ուղղությունը մնալու է Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը:
 
Անվտանգության խորհրդի նշված բանաձևերում կոչ է արվում Ադրբեջանի իշխանություններին ուղիղ շփումներ հաստատել Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանը ոչ միայն ուղիղ շփումներ չի հաստատում ԼՂ հետ, որն, ի դեպ, 1994թ. հրադադարի և մի շարք այլ միջազգային համաձայնագրերի իրավահավասար կողմ է, այլև թշնամանք է քարոզում մի ժողովրդի հանդեպ, որին իբր թե ցանկանում է տեսնել իր պետության կազմում:
 
Ոչ մի բանաձևում Հայաստանը չի նշվել որպես հակամարտող կողմ: Մեր երկրին ուղղված կոչերում միայն խոսվում էր «շարունակել ազդեցություն գործադրել» ԼՂ հայության վրա (853, 884) հակամարտությունը դադարեցնելու համար, ինչը Հայաստանը լիարժեք իրականացրել է, և նաև դրա շնորհիվ 1994թ. կնքվել է զինադադար: Բոլոր բանաձևերում ԼՂ-ն հստակորեն ճանաչվել է հակամարտող կողմ:
 
Վերոնշյալից ակնհայտ է, որ հենց Ադրբեջանի իշխանություններն են, որ չեն իրականացրել ՄԱԿ-ի ԱԽ հիմնարար պահանջները՝ այդ թվում նաև մարդասիրական նորմերի իրագործումն ու պահպանումը: Ի դեպ՝ այս պահանջը ևս պարբերաբար և կոպտորեն խախտվում է Ադրբեջանի կողմից, երբ գերևարված հայերի՝ խաղաղ բնակիչների նկատմամբ դաժան և անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում, որը շատ հաճախ նրանց մահվան պատճառ է հանդիսանում»։
 
Նախագահ Սարգսյանը փաստերով պայթեցնում է ադրբեջանական քարոզչական փուչիկը 4 բանաձեւերի մասին՝ ապացուցելով,որ հենց Ադրբեջանն է դրանք խախտել ու խախտում։
 
Ավեին .երրորդ նախագահը նաեւ անդրադառնում է Ադրբեջանի կեղծ թեզերին ու փորձերին Արցախյան կարգավորումը ներկայացնելու որպես տարածքային կամ կրոնական կոնֆլիկտ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ։
 
Ելույթի եզրափակիչ մասում Սերժ Սարգսյանն ասում է.«Ադրբեջանը, քաջ գիտակցելով, որ անհնար է խաբել կամ թյուր տեղեկատվություն հրամցնել խնդրի էության մեջ խորացած Մինսկի խմբին, ջանում է խնդրի կարգավորումը տեղափոխել այլ հարթակներ՝ փորձելով խնդրին հաղորդել տարածքային վեճի բնույթ կամ շահարկելով կրոնական համերաշխության գործոնը: Դրանք կատարյալ անհեթեթություններ են: Իսկ Հայաստանն ավանդաբար ջերմ հարաբերություններ է ունեցել իսլամ դավանող ժողովուրդների հետ՝ ի դեմս արաբական աշխարհի կամ օրինակ՝ մեր անմիջական հարևան Իրանի»։
 
Այստեղ Սարգսյանը նաեւ ֆիքսում է ,որ Արցախյան խնդրի կարգավորումը միայն ՌԴ-ի,ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատն է,իսկ այնուհետեւ ՄԱԿ-ի ամբիինից ի լուր բոլորի նշում է,որ հարեւան Իրանի հետ Հայաստանն ունի «ավանդաբար ջերմ հարաբերություններ»։
 
Այյսպիսին պետք է լինի ազգային ու պետական գործիչը՝ հասկանալի ու միջազգային խաղացողների համար փաստարկված խոսքով պաշտւանի հայ ժողովրդի ,մեր պետության իւ հայրենիքի շահը։
 
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'