Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


Սպասումներ կան COP29-ից․ հնարավոր է, որ Բաքուն գերիներ ազատ արձակի․ Սիրանուշ Սահակյան

VIDEO

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կան շարունակաբար տարվող աշխատանքներ գերիների ազատ արձակման ուղղությամբ, ցավոք դրանք արդյւոնք չեն տվել, ինչը եւս  մեկ վկայություն է, թե որքան ցանկալի են Ադրբեջանի իշխանությունների համար Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ռազմագերիների ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։

«Արցախի ինքնորոշման իրավունքի կործանումը եղել եւ շարունակում է մնալ Ադրբեջանի քաղաքականության շրջանակում: Կան, իհարկե, գործընթացներ, որի շրջանակում կարող ենք սպասումներ ձեւավորել, որ այս անձինք կարող ենա զատ արջակվել: Կան մեծ սպասումներ COP29-ի համատեքստում, որն ունի մարդու իրավունքների առանցքային բաղադրիչ: Իրատեսական մոտեցման պարագայում մենք կանխատեսում չունենք ղեկավարության ազատ արձակում, սակայն չենք բացառում այլ կատեգորիայի պատանդների ազատ արձակում: Օրինակ, 2023-ի պատերազմի ռազմագերիները, որոնք կարող են մարդասիրական ժեստի ֆոնին ազատ արձակվել:

Զուգահեռաբար աշխատանքներ են տարվում իրավական համակարգում, կա գործերից որոշներում ակտիվ կոմունիկացիա ՄԻԵԴ-ի միջոցով Ադրբեջանի կառավարության հետ, սակայն դրանք եւս եզրափակված գործընթացներ չեն: Ուստի պետք է դեռ սպասել»,-ասաց նա:

Սահակյանի խոսքով, աշխատանքի ուղղությունը այս ժամանակահատվածում պետք է լինի դիվանագիտական քաղաքականը: Դրան միտված քայլերից մեկը նաեւ Մարդու իրավունքների խորհրդի այս նստաշրջանում խնդիրը բարձրաձայնելն է:

Ինչ վերաբերում է Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությանը, Սիրանուշ Սահակյանն ասաց, որ որեւէ արդարացնող դատական ակտ Ադրբեջանի ներկա պատմության մեջ չի կայացվել եւ չի կարող կայացվել հայերի նկատմամբ. «Անկախ այդ գործերի փաստական հիմնավորվածությունից Ադրբեջանի դատարանները քաղաքական պատվերի հիման վրա վավերացնում են դատախազության ներկայացրած մեղադրանքները: ԴՐանք ձեւված, կարված են քաղաքական պատվերի շրջանակում: Մենք տեսնում ենք, որ բանավոր կերպով քաղաքական պատվեր է տրվում նախագահի, ԱԳ նախարարի մակարդակով, որին  հաջորդում է իրավապահ համակարգի հայտարարությունը, որ նրանք բացահայտել են հանցագործություններ՝ կապված հայերի կողմից տարաբնույթ հանցագործությունների հետ: Սա ցույց է տալիս, որ ձեւավորվում է այդ քաղաքական պատվերը եւ իրավապահ համակարգը սպասարկում է: Նման սպասարկող ֆունկցիա Ադրբեջանում իրականացնում են դատարանները: Բոլոր միջազգային գնահատումները՝ անկախ կառույցների կողմից բարձրաձայնում են հեռախոսային արդարադատությունը, քաղաքական պատվերով դատական ակտերի կայացումը: Ադրբեջանը քաղբանտարկյալների թվով աշխարհում առաջատարների շարքում է»,- հայտարարեց Սահակյանը:

Նա ընդգծեց, որ մեր պայքարի իրկան հարթակը միջազգային ատյաններն են. «Կան միջպետական եւ անհատական գանգատներ ՄԻԵԴ-ում: Բոլոր այն գործերը, որոնք միջպետական գանգատի շրջանակներում են ներկայացվել, դրանք անհատական գործընթացներով բարձրաձայնվել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով զբաղվող մեխանիզմներում»:

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference