Լավագույնը, ինչ նա առաջարկում է Հայաստանի համար, Թուրքիայի բարեհաճությամբ պետականատիպ կազմավորումն է. Դավիթ Սարգսյան
BLOGԴավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
44-օրյա պատերազմի չորրորդ տարելիցի հիշատակումը ոչինչ չարժե, եթե չենք արձանագրում, որ հենց այդ նշանային օրը պարագլուխը ՄԱԿ-ի ամբիոնից` ի տես թշնամյաց, խոստացավ փոխել ՀՀ Սահմանադրությունը (իմա` չեղարկել Հայաստանի Անկախության հռչակագիրը և փաստացի կազմալուծել Հայաստանի Երրորդ հանրապետությունը):
Լավագույնը, ինչ նա առաջարկում է Հայաստանի համար, Թուրքիայի բարեհաճությամբ պետականատիպ կազմավորումն է: Սակայն Ադրբեջանը միգուցե և դա էլ շատ համարի, ինչպես, օրինակ, Արցախի դեպքում, և պնդի առավելագույնը հայկական ինքնավարությունը` իր զինված ուժերի վերահսկողությամբ: Պարագլուխը դրան էլ է համաձայն, վկան` վերջին ասուլիսում Հայաստանի գծած նրա սահմանները` ըստ 1919-ի ադրբեջանական մի քարտեզի:
Արևմուտքի ջանքերի մասին էլ մի բան արժե հիշել: Հայերի այդքան սիրելի Մակրոնը վերջին տարիներին այցելել է և´ Կիև, և´ Բեյրութ: Երկու դեպքում էլ զորակցություն է հայտնել տեղացիներին: Այս օրերին այդ քաղաքների գլխին թափվող արկերը վկա: Երևանն այնքան է սիրում, որ այստեղ անգամ անձամբ չեկավ, հայատառ ցավակցական թվիթները բավական կլինեն:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



