Բրյուսելում խոսել եմ ՀՀ կառավարիչների հակաժողովրդավարական պահվածքի, մեր գերիների և Աշոտյանի մասին
BLOGԲրյուսելում մասնակցեցի Եվրոպայի Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) հերթական քաղաքական համաժողովին, գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
«Ելույթով անդրադարձա Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին, ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիային, սահմանազատման և սահմանագծման գործընթացի ընթացքում միջազգային իրավունքի կոպիտ խախտումներին ու Բաքվում ապօրինաբար պահվող մեր գերիների հարցերին:
Գործընկերներիս կոչ արեցի Բաքվում անցկացվելիք COP29-ի շրջանակներում իրենց կուսակիցների միջոցով բարձրաձայնել այս խնդիրները:
Խոսեցի նաև ՀՀ կառավարիչների հակաժողովրդավարական պահվածքի մասին:
Գործընկերներիս տեղեկացրի քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի տնային կալանքի մասին ու հերթական անգամ շնորհակալություն հայտնեցի ՀՀ-ում քաղբանտարկյալների մասին ԵԺԿ ընդունած բանաձևի ու կոչերի, ինչպես նաև եվրոպացի քաղաքական գործիչների անհատական հայտարարությունների համար»: